Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ 07.12.2021

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցը։ 33 տարի առաջ ցնցվեց մեր հողը, ցնցվեց ողջ հայությունը։ Աղետին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հողին հավասարվեց մեր երկրի մեկ երրորդը։ Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը: Ցավոք, այսքան տարիներ անց դեռ շրջանառում ենք աղետի գոտի եզրույթը: Իսկ թե ինչու, բոլորս քաջ գիտենք:

Այսօր հաշմանդամների միջազգային օրն է

Այսօր հաշմանդամների միջազգային օրն է 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Այն ևս մեկ անգամ մեր ուշադրությունն է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ: Հատկապես վերջին տարիներին հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում թե՛ ՀՀ կառավարության և թե՛ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք տալիս են իրենց ցանկալի արդյունքը: Ու չնայած այս ամենին, դեռևս բազմաթիվ անելիքներ կան: Այսօր առաջնային է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը, այլև հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը, ինչին հնարավոր է հասնել նպատակասլաց և համախմբված աշխատանքի միջոցով: Նրանց խնդիրների լուծմանն ուղղված առաջընթաց քայլ է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի գործունեությունը, որն առանձնանում է իր ակտիվությամբ:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» 03.12.2021

Ռուսաստանի Դաշնությունում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Անհայտ զինվորի օր՝ ի հիշատակ ոչ միայն ռուս, այլև նախկին խորհրդային երկրների զինվորների: Օրվա կապակցությամբ հիշատակի միջոցառում անցկացվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգում տեղադրված Անհայտ զիվորի հուշարձանի մոտ, որին ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանեվը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հյուրեր: Հնչեցին ՀՀ և ՌԴ օրհներգներն, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անհետ կոտած զինվորների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին խորհրդանշական կոթողին:

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 25-ամյակի կապակցությամբ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 25-ամյակի կապակցությամբ 10.11.2021

Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի առթիվ: 1996 թվականին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որով մեր նորանկախ երկրում դրվեցին ժողովրդավարության հիմքերը։ Այս առումով բարձր գնահատականի են արժանի ՏԻՄ այն ներկայացուցիչները, որոնք, օգտվելով ընձեռնված հնարավորությունից և վեր կանգնելով քաղաքական հայացքներից ու անձնական շահերից, համայնքի բնակչի առջև բարձր պատասխանատվության գիտակցումով՝ լծվել են հայրենիքի ու իրենց համայնքի շենացման գործին ու պարսավանքի՝ նրանք, ովքեր մանդատը ծառայեցրել են սեփական շահերի իրագործման համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 04.11.2021

Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Այդ առիթով սրտանց շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ գործընկերներ, մաղթում հաջողություններ և բավարարվածություն Ձեր ամենօրյա աշխատանքում։ Այսօր ինչ էլ ասենք, ինչպիսի գովեստի խոսքեր էլ հղենք, անհնար է գերագնահատել սոցիալական աշխատողի ստանձնած առաքելությունն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսի օրվա առթիվ 14.10.2021

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ Այսօր մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Տոնը հիանալի առիթ է մեր երախտիքի խոսքն ուղղելու հայ գյուղացուն, գյուղատնտեսին, ամեն օր հողի հետ կռիվ տվող ու հողից հաց քամող հայ շինականին: Ոչ ոք ավելի լավ չգիտի հող-հայրենիքի հրաշագործությունը, քան դուք: Նրա արգասաբերությունը ձեր տքնանքի արդյունքն է: Գյուղատնտեսությունը մեր հանրապետության, այդ թվում և մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից է, և այս բնագավառում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, պետական աջակցությամբ իրականացվող մեկ տասնյակից ավելի ծրագրերն առաջընթացի դրական միտումներ են արձանագրում: Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը կարելի ապահովել ժամանակակից, նորարական գյուղատնտեսության միջոցով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53