Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 18.09.2020

Սիրելի՛ լոռեցիներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Անկախության օրն, անկասկած, մեր երկրի տոնական օրացույցի ամենապայծառ ու կարևորագույն տոներից է: Հայաստանի անկախ պետականության վերակերտումը մեր ժողովրդի` 20-րդ դարավերջի ամենամեծ նվաճումն էր: Ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացել էր պետականության գաղափարը, ստեղծվել ազգային ինքնագիտակցությունը, և սա մեր ամենամեծ նվաճումներից մեկն էր:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվող Հայկական արվեստի 10-րդ փառատոնի կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվող Հայկական արվեստի 10-րդ փառատոնի կապակցությամբ 14.09.2020

Բարի՛ օր, Ռումինիա, Հարգիտա և Գեորգենի: Լոռեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ «Հայկական օրեր» ավանդական 10-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին, Հարգիտայում ապրող մեր բոլոր ազգակիցներին, եղբայրական հունգար և ռումին ժողովուրդներին: Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունն իր ուրույն նպաստն է բերելու երկկողմանի համագործակցության առավել սերտացմանը՝ ի փառս մեր ազգերի՝ հազարամյա պատմություն ունեցող դարավոր բարեկամության ու փոխշահավետ համագործակցության:

 ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 04.09.2020

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Առանձնակի հարգանք տածելով այս վեհ մասնագիտությունը կրող անձանց նկատմամբ՝ առանց վարանելու կարող եմ ասել, որ այս համակարգում աշխատում են անձնազոհ ու նվիրված մարդիկ:

  ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 02.09.2020

Սիրելի արցախցինե՛ր Աշխարհի տարբեր ծագերում ապրող ու արարող, ազատատենչ հայ ժողովուրդ Բոլորիս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ 29 տարի առաջ, Արցախի բնակչությունը հռչակեց իր անկախությունը, ինչը մեծագույն իրադարձություն էր յուրաքանչյուր հայի համար: Ընդամենը օրեր անց իր անկախությունը հռչակեց նաև Հայաստանի Հանրապետությունը:

  ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 02.09.2020

Սիրելի արցախցինե՛ր Աշխարհի տարբեր ծագերում ապրող ու արարող, ազատատենչ հայ ժողովուրդ Բոլորիս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ 29 տարի առաջ, Արցախի բնակչությունը հռչակեց իր անկախությունը, ինչը մեծագույն իրադարձություն էր յուրաքանչյուր հայի համար: Ընդամենը օրեր անց իր անկախությունը հռչակեց նաև Հայաստանի Հանրապետությունը:

 ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.09.2020

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, Կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս տարի, ցավոք, համավարակով պայմանավորված` նոր ուսումնական տարին կմեկնարկի փոքր-ինչ ուշացումով։ Կոչ եմ անում այս իրողությանը նայել որպես մարդկությանն ուղղված մի մարտահրավեր, որը պետք է պատվով հաղթահարենք միասին և պահենք այս հրաշալի օրվա խորհուրդը: Վստահ եմ նաև, որ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի արդեն դասապրոցեսի մեկնարկին կարողանանք գործին լծվել ամենայն պատասխանատվությամբ և առավելագույն արդյունք ցուցաբերելելու վճռականությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-10-03 14:28:36