Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2022

Սիրելի՛ սպիտակցիներ «Սպիտակի օր» տոնակատարության առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ, որ ինչպես մեր մարզի մյուս բոլոր բնակավայրերը, Սպիտակը նույնպես մշտապես զարգացող ու ծաղկուն համայնք լինի՝ զերծ դժվարություններից, խնդիրներից ու հոգսերից: Սպիտակցին մշտապես առանձնացել է տոկունությամբ, համբերատարությամբ, կարողացել է հաղթահարել ցանկացած դժվարություն և վերածնվել, ինչպես 1988-ի աղետալի երկրաշարժից հետո: Թող այլևս երբե՛ք չկրկնվեն նման արհավիրքները:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2022

Սիրելի ՛լոռեցիներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում: Սահմանադրությունը ժողովրդի և պետության համար ունի կարևորագույն նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկը: Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և ապագայի համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2022

Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, ջերմորեն ու երախտագիտության խորը զգացումով շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ ծայրահեղ իրավիճակներում աշխատելու առթիներ այլևս երբեք չունենաք, որ ձեր բոլոր հիվանդները առողջացած ու երջանիկ տուն դառնան, որ ձեր անունը բարձր հնչի աշխարհի հանրահռչակ գիտնականների թվում, որ ձեր գիտական նվաճումներով նորանոր բացահայտումներ անեք առողջապահության ոլորտում՝ նպաստելով միլիոնավոր քաղաքացիների առողջացմանը և, այդպիսով, նաև բարձր պահեք հայ գիտնականի անունը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 18.05.2022

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի լոռեցիներ, թանգարանների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու մարզի թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին. բոլոր նրանց, ովքեր սրբորեն ու անձնուրացաբար են կատարում իրենց վերապահված պարտավորությունները, պահում ու պահպանում են մեր պատմության մասունքները, մշակույթի գանձերը և դրանք անձեռնմխելի կերպով փոխանցում գալիք սերունդներին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 16.05.2022

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ, ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Հայ ընտանիքներն առանձնանում են իրենց հատուկ ավանդույթներով ու սովորույթներով, զավակին ու ծնողին մեծարելու բացառիկ կարողությամբ, քանզի զավակները մեր ապագան են, ծնողները՝ մեր սրբությունները: Գաղտիք չէ՝ որքան ամուր են մեր ընտանիքները, այնքան ամուր է նաև մեր պետության հիմքը: Հայ ընտանիքն է մեր ազգային արժեքների և մշակույթի կրողն ու պահպանողը: Այն պետության զարգացման հիմքն է, ուստի մեզանից յուրաքանչյուրն, ապահովելով սեփական ընտանիքի բարեկեցությունը, նպաստում է նաև պետության զարգացմանն ու առաջընթացին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 29.04.2022

Սիրելի՛ լոռեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եվ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարարությամբ կառուցել ու շարունակելու կերտել իր երազած հայրենիքը: Խորին հարգանքի են արժանի ամենատարբեր մասնագիտությունների տեր մեր քաղաքացիները, ովքեր իրենց գիտելիքներով, հմտություններով, տաղանդով կարողանում են ստեղծել ու արարել՝ այս աշխարհը, իրենց հարենիքը, տունը ավելի լավը դարձնելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36