Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 26.03.2021
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորությամբ նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Այս գեղեցիկ օրը հերթական առիթ է մեծարանքի խոսքեր հնչեցնելու, շնորհակալություն հայտնելու Ձեր անձնվեր աշխատանքի համար: Դարեր շարունակ լինելով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ թատրոնը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.03.2021
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս հիասքանչ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը: Հայ կինն առանձնանում է իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ, ազգապահպանության գործում զգալի դերակատարությամբ: Հայ կնոջ մեջ է անթեղված խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը: Դուք միշտ ձեր գործունեությամբ զարկ եք տվել ամենատարբեր բնագավառների զարթոնքին և առաջընթացին:

Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը 27.01.2021
Հայոց հզո՛ր բանակ, Հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ, Հայ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր, Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը, երիցս փա՛ռք ձեզ, Խորին խոնարհումս ձեզ: Ցավոք, կրկին դժբախտություն ունեցանք առնչվելու մեր ազգին դարեր շարունակ հետապնդող ծանր ճակատագրի հեգնանքին, բայց ընկճվելու, թևաթափալ լինելու իրավունք պարզապես չունենք: Եկել ենք դարերի խորքից ու ճակատներս բաց` շարժվելու ենք դեպի պայծառ գալիք, ու թող ոչ ոք դրանում կասկած չունենա:

Սիրելի՛ լոռեցիներ, Ահա և պատմություն է դառնում 2020թ.-ը: Սովորաբար տարին ամփոփելիս խոսում ենք ձեռքբերումներից, կատարված աշխատանքներից, պարտավորվում ավարտել այն, ինչ չհասցրեցինք անել ընթացիկ տարում, խոստանում գալիք տարում շտկել բոլոր թերացումները՝ նախանշելով հաջորդ տարվա անելիքները: Ցավոք, մեր երկրում 2020թ.-ին տեղի ունեցած ծանր իրադարձությունները փոխում են նաև տարեմուտին հնչող ուղերձի բովանդակությունը, տրամաբանությունը: Ցավոք… Բարեմաղթանքներն այսօր այլ են:

Արամ Խաչատրյան. «Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը» 17.12.2020
Սիրելի՛ լոռեցիներ, գործընկերնե՛ր Նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար: Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար մեծ պատիվ է, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն: Ինչ խոսք, մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջան է, և սա մեզ բռունցքվելու, միակամ լինելու, մեկ միասնական նպատակի համար պայքարելու առիթ է և հնարավորություն: Իսկ նպատակը մեկն է՝ մեր մարզի ու երկրի բարօրությունը:

Սիրելի լոռեցինե՛ր Ավերիչ երկրաշարժի օրից արդեն 32 տարի է անցել, սակայն ծանր հիշողություններ շարունակում են ուղեկցել բոլոր նրանց,ովքեր վերապրել են անասելի ծանր այդ օրերը: Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան ու երախտագիտություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց: Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից: Վերջին երկու տարում աննխադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և մինչև հաջորդ տարեվերջ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա: Սիրելի՛ լոռեցիներ, Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով: