Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2021

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Ամեն օր չէ, որ առիթ է ընձեռվում մեզ խոսելու ձեր մասնագիտության կարևորության ու ձեր կողմից հասարակությանը մատուցված մեծագույն ծառայության մասին: Դուք միշտ առանձնահատուկ խնամքով և հոգատարությամբ եք վերաբերում համաշխարհաին գրականության մտքի գոհարներին՝ գրքերին, դրանք պահելով աչքի լուսյի պես:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2021

Սիրելի՛ ուսուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է երախտագիտության մեծ զգացումով: Մանկավարժ լինելը առանձնահատուկ նվիրում է պահանջում, հոգևոր-բարոյական պատասխանատվություն՝ ժողովրդի ապագայի և երկրի վաղվա օրվա առջև: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի դարբնոց, որտեղ ձևավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, շենացնելու և հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2021

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ: Հարգանքս և խոնարհումս եմ ուզում հայտնել ձեզ ձեր ավանդի, վաստակի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին: Հայ ընտանիքն ավանդաբար ջերմ վերաբերմունք, խորին հարգանք է ցուցաբերում ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն, խորհրդանշական այս օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի բոլորս մեկ անգամ ևս արտահայտենք մեր ակնածանքը:

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ 29-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ 29-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.09.2021

Սիրելի՛ թատերասերներ, հարգարժա՛ն հայրենակիցնե՛ր, հյուրե՛ր Ողջունում եմ բոլորիդ «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մեկնարկի կապակցությամբ: Այն, սկիզբ առնելով դժվարին պայմաններում, կայացման խրթին ուղի է անցել ու այսօր թատերասեր հասարակության դատին է ներկայանում՝ որպես կայացած ու միջազգային ճանաչում ստացած փառատոն: Բարձր գնահատանքի է արժանի այն, որ հիմնվելով Լոռու մարզի Ալավերդի համայնքում, փառատոնը կարողանում է համախմբել թատերական խմբերի հանրապետության բոլոր տարածաշրջաններից, մայրաքաղաք Երևանից, մեր գեղեցիկ բնաշխարհում հյուրընկալում է նաև թատերական խմբերի աշխարհի տարբեր երկրներից։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ 17.09.2021

Այսօր իմ, քո` բոլորիս հայրենիքի անկախության 30-ամյակն է: Այս չափազանց թանկ ու նվիրական օրվա առթիվ շնորհավորում եմ հայ ժողովրդին, աշխարհի որ անկյունում էլ, որ ապրելիս լինի, շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի՛ լոռեցիներ: Բոլորիս հայրենիքը մեկն է՝ այս մի բուռ հողակտորը, առանց որի մենք զուրկ կլինենք ինքնությունից, չենք ունենա անցյալ ու առավել ևս՝ ապագա: Այս մի բուռ հայրենիքը մեր սրտի և հոգու մեջ է, մեր մտքերում ու խոսքերում, հանուն որի, առանց երկմտելու, պատրաստ ենք զոհվելու:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ 03.09.2021

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Մեծագույն հարգանքով ու խորին երախտագիտության զգացումով եմ խոսքս ուղղում ձեզ, քանզի դուք այն եզակի մասնագիտություններից մեկի կրողն եք, որը մեծագույն նվիրում ու անձնազոհություն է պահանջում: Դուք ձեր գործի նվիրյալներն եք, այն մարդիկ եք, որոնց մեր քաղաքացիներն ապավինում են իրենց կյանքի դժվարին ու անլուծելի իրավիճակներում, ովքեր սեփական կյանքի գնով պատրաստ են կյանքեր փրկել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43