Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Տաշիրի օրվա» առթիվ

10.10.2024

Սիրելի՛ տաշիրցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ «Տաշիրի օրվա» կապակցությամբ: Այսօր Տաշիրը տոնում է հիմնադրման 180-ամյակը: Շուրջ երկու հարյուրամյակ Տաշիր քաղաքը պահպանում է հայի դիմագիծն ու դարերից եկող ազգային սովորությունները՝ վերածելով դրանք կայուն ավանդույթների: Դրանով է նաև Տաշիրը տարբերվել ու այժմ էլ առանձնանում է հանրապետության այլ համայնքներից:
Տաշիրցի լինելը մեծագույն հպարտություն է, որը մղում է շենացնելու, է՛լ ավելի լավը դարձնելու սիրելի ծննդավայրը, պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու նախնիների նիստուկացը, վարքն ու բարքը:
Մեր աչքի առջև համայնքը տարեցտարի ավելի բարեկարգ ու գեղեցիկ է դառնում՝ շնորհիվ պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերի, պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև բարերարների աջակցությամբ: Այսուհետ ևս մաղթում եմ նորանոր զարգացումներ և առաջընթաց՝ ինչպես համայնքում, այնպես էլ՝ ժողովրդի կյանքում և աշխատանքում:
Արարելով հայրենի քաղաքում՝ տաշիրցին շարունակում է շենացնել սիրելի ծննդավայրն ու նոր երանգներով, նոր տրամադրությամբ դիմավորում քաղաք այցելած հյուրերին: Նույնպիսի սրտացավությամբ տաշիրցին իր գիրկն է առել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր ավելի քան հազար հայրենակիցներին, ովքեր այժմ դարձել են համայնքի լիիրավ բնակիչներ, շրջապատել նրանց հոգատարությամբ ու ջերմությամբ: Շնորհակալություն ձեզ, սիրելի՛ տաշիրցիներ:
Տաշիրը մշտապես առանձնացել է նաև իր համեղ կաթնամթերքով, պանիրների համեղ տեսականիով ու, պատահական չէ, որ այստեղ մեծ հանդիսավորությամբ նշվում է նաև «Պանրի փառատոնը»՝ այն դարձնելով համայնքի այցեքարտը:
Մաղթում եմ, որ առաջիկայում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ձեր հաղթանակները բազմապատկվեն, միմիայն հաջողություններ գրանցվեն՝ ի նպաստ համայնքի ու մարզի շարունակական զարգացման:
Փոխադարձ սեր, հարգանք ու համերաշխություն եմ մաղթում, սիրելի՛ տաշիրցիներ:
Շնորհավո՛ր Տաշիրի օրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58