Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 29.04.2022

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն մեր երկրի հզորացմանը։ Մենք՝ բոլորս, յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրը, մեր մարզը, համայնքն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս գործընթացում դուք շատ մեծ առաքելություն ունեք: Դուք եք այն ուժը, որը մշտապես բարձրաձայնում է հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները, պատասխանատու կառույցների ուշադրությունը հրավիրում դրանց վրա և հետևողական լինում այդ խնդիրների լուծման հարցում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.04.2022

Սիրելի՛ լոռեցիներ այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու օրն է, և մենք գլուխ ենք խոնհարհում մեկ միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին: Նրանք անողոք յաթաղանին զոհ գնացին միայն նրա համար, որ հայ էին: Խաղաղություն նրանց շիրիմներին: Մենք հիշում ենք նաև նրանց, ովքեր հաղթահարելով անմարդկային տառապանքները, վերապրելով Մեծ եղեռնը, վերահաստատվեցին մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ վառ պահելով հայի ինքնությունը: Ավա՜ղ, հայրենիքի մի հատվածի կորուստը, միլիոնուկես մարած կյանքերը հանգեցրին նաև այլ կորուստների. մենք կորցրեցին մեր՝ դարերով կերտված հոգևոր, նյութական ու մշակութային արժեքները:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 15.04.2022

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն և պաշտպանվածության զգացում ներշնչի։ Հատկապես վերջին տարիները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր ժամանակահատված էին, որի ընթացքում ոստիկանության ողջ համակարգը, նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով իրականացրել է իր առաքելությունը: Ոստիկանության համակարգի բարեփոխումները կոչված են բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաև վերացնելու բացասական դրսևորումները։ ՀՀ ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավապաշտպանության անաղարտության, մարդկանց գույքի, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխիքն է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2022

Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք, քույրե՛ր Ի սրտե, շնորհավորում եմ ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Մայրերի և քույրերի սերն ու հոգատարությունը թանկ ու անփոխարինելի են մեզնից յուրաքանչյուրի համար։Այդ ջերմությունը մենք զգում և պահում ենք ողջ կյանքում: Ձեր օրհնությունը, բարի մաղթանքները պահապան են սահմանները պաշտպանող մեր զավակներին, ուղեկից են՝ խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան են՝ չարին ու վատին ընդդեմ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 25.03.2022

Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, այսօր՝ Թատրոնի միջազգային օրը, թույլ տվեք ջերմ բարեմաղթանքներ հղել ձեզ։ Այս օրը տոն է ոչ միայն ձեր՝ թատրոնի մշակների ու գործիչների համար, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։ Մենք այսօր կրկին ու կրկին առիթ ունենք արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2022

Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ: Մարտի 8-ը մեր տոնացույցում ամենասպասված և հատկապես մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:46:22