Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ 03.09.2021

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Մեծագույն հարգանքով ու խորին երախտագիտության զգացումով եմ խոսքս ուղղում ձեզ, քանզի դուք այն եզակի մասնագիտություններից մեկի կրողն եք, որը մեծագույն նվիրում ու անձնազոհություն է պահանջում: Դուք ձեր գործի նվիրյալներն եք, այն մարդիկ եք, որոնց մեր քաղաքացիներն ապավինում են իրենց կյանքի դժվարին ու անլուծելի իրավիճակներում, ովքեր սեփական կյանքի գնով պատրաստ են կյանքեր փրկել:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2021

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, Կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս օրը հայկական ու համաշխարհային օրացույցում ամրագրված այն եզակի տոներից է, որը մեզ՝ բոլորիս անխտիր, ուրախություն ու անասելի բերկրանք է բերում, հավատ ու վստահություն ապագայի հանդեպ, քանզի ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկ նման է երեխայի ծննդյան, այն յուրովի խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ 23.08.2021

Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ: Հայաստանի անկախության հռչակագիրը ողջ հայության իղձերի լավագույն արտահայտումն է: 31 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի համար ստեղծված չափազանց ծանր իրավիճակում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, ինչն ազդարարում էր մի նոր դարաշրջանի սկիզբ հայ ժողովրդի համար. սա պատմական մեծ իրադարձություն էր յուրաքանչյուր հայի համար և այլևս անշրջելի հիմք դարձավ մեր անկախության ճանապարհին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2021

Սիրելի՛ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Մենք ուժեղ ենք մեր երիտասարդներով, հպարտ ենք որ մեր երկրին ու մեր հանճարեղ նախնիներին արժանի սերունդ է մեծանում, և նա է ստանձնելու մեր բազմաչարչար հայրենիքի ապագայի ղեկը: Ձեր նորանոր գաղափարները, ամուր կամքը, ճկուն միտքն և բազում ոլորտներում ունեցած նվաճումներն են այն հիմնաքարերը, որոնք Հայաստանի համար ապահովելու են զարգացում ու առաջընթաց, իսկ դա սարերի ետևում չէ: Մեր երիտասարդությանը սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նորանոր նվաճումների, մեր պատմական հարուստ ժառանգության պահպանման գործում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ 06.08.2021

Հարգելի շինարարնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ: Այս տոնը հիրավի արտահայտում է մեր անսահման երախտագիտությունն ու հարգանքը շինարարի մասնագիտության հանդեպ: Հայ ժողովրդի կառուցելու, արարելու շնորհքը դարերի պատմություն ունի, սերտաճած է նրա գոյությանը, և հայի ձեռքերով ստեղծված ամեն մի կառույց մեր ժողովրդի ինքնության յուրատեսակ անձնագիրը լինելով, նաև՝ համաշխարհային քաղաքակրթության ակունքներից է: Շինարարների մի մեծ բանակ ամեն օր նվիրված աշխատանքով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավը, բարեկեցիկ ու գեղեցիկ։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու օրվա, Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու օրվա, Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ 18.07.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու օրվա, Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ քաղաքի օրվա և այս գեղեցիկ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս երկու տոների համադրումը, փոխկապակցումը պատահական չէ, որովհետև Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք, հետզհետե ընդլայնվել, զարգացում ապրել ու մեզ է ներկայանում՝ որպես Լոռու ամենագեղեցիկ բնակավայերրից մեկը: Վստահ եմ՝ հպարտանում եք սիրելի ծննդավայրի ավանդույթներով, քաղաքի կոլորիտով: Սիրելի՛ հայրենակիցներ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53