Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 04.11.2022

Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Սոցիալական աշխատողի Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկանց ցավերին ապրումակցելուն և հոգսերը փարատելուն։ Այս ամենը պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։ Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2022

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Այսօր տեղին է ընդգծել ու արժևորել ձեր մեծագույն ներդրումը արժեքավոր գրականության պահպանման ու հատկապես` երեխաների շրջանում գրքերի նկատմամբ սեր արթնացնելու գործում: Դուք առանձնահատուկ հոգատարությամբ եք վերաբերում համաշխարհային գրականության մտքի գոհարներին ու խնամքով դրանք փոխանցում եկող սերունդներին: Ձեր գործը արժանի է բարձր գնահատանքի:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2022

Սիրելի՛ ուսուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր լավագույն առիթ է ձեզ ուղղելու մեր ամենաջերմ բարեմաղթանքները, երախտագիտության խոսքերը և ասելու, որ մենք չափազանց բարձր ենք գնահատում այն մեծագույն ներդրումը, որ դուք յուրաքանչյուր օր ունենում եք երեխաներին՝ որպես Մարդ, քաղաքացի, իրավագիտակից անձ ձևավորելու գործում, տալիս նրանց գիտելիքներ՝ պայծառ ապագա ունենալու, կայացած լինելու նպատակադրմամբ: Դուք մատաղ սերնդի մեջ սերմանում եք անսահման հայրենասիրություն, ազգային արժեքների գիտակցություն, ինչի շնորհիվ նաև ձեր կրթած ու դաստիարակած սաները, ովքեր այսօր Հայոց բանակի զինվորներ են, սպաներ, Հայրենիքի նկատմամբ սերը սրտում, սեփական կյանքը վտանգելով, կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի պահելու, իրենց մայրերի, քույրերի,զավակների անդորրը պահպանելու համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 03.10.2022

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր, այսօր՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, ուզում եմ հարգանքս և խոնարհումս հայտնել ձեզ՝ ձեր վաստակի, փորձառության, իմաստության և բարի խորհուրդների համար, որոնք փոխանցում եք սերունդներին՝ հորդորելով լինել մեծահոգի, բարի, ազնիվ ու հոգացավ: Հայկական ընտանիքներում ավանդաբար զգալի է հարգանքը ընտանիքի մեծերի, նկատմամբ, տան ավագի որոշումներն անբեկանելի են եղել մշտապես, պատկառանքը նրանց նկատմամբ՝ մեծ:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Վանաձոր, մեր բնօրրան 01.10.2022

Սիրելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ մեր սիրելի քաղաքի՝ Վանաձորի օրվա առթիվ: Եկեք սիրենք մեր քաղաքը, պահենք այն աչքի լույսի պես և անտարբեր չգտնվենք մեր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ: Տոնի առթիվ վանաձորցիներին մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն: Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր, Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի: Արամ Խաչատրյան Լոռու մարզպետ

Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ

Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ 20.09.2022

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ Անկախության տարեդարձը, ստիպված ենք տոնելու սահմանների նկատմամբ արյունարբու թշնամու ոտնձգությունների պայմաններում: Ցավոք, վերջին տարիներին ու առավել ևս հիմա, ավելի ու ավելի ենք գիտակցում, մեր մաշկի վրա զգում ազատության ու անկախության գինը: Հասկանում, թե հանուն ինչ վեհ գաղափարի ու ընդդեմ ինչի են մարտնչել ու նահատակվել մեր քաջ պապերը, հանուն ինչի են զոհաբերել իրենց կյանքը: Հասկանում ենք, ու անկախությունն ավելի է քաղցրանում, դառնում բացարձակ արժեք, հանուն որի, վստահ եմ, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53