Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 30.04.2020
Սիրելի լոռեցի՛ներ Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ աշխատանքային բազում հաջողություններն ու ձեռքբերումներն ուղեկցեն մեզ՝ բոլորիս, ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանքի և աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքը գալիս է հայ ազգի ակունքներից ու պատահական չէ, որ դարերի խորքից սկսած՝ բազում ստեղծագործություններ են ձոնվել աշխատող ու բարիք ստեղծող մարդկանց, փառաբանվել է նրանց վաստակը: Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 30.04.2020
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, լրագրողնե՛ր Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մամուլն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուրիս կյանքում և գաղտնիք չէ, որ պետության համար ևս՝ որպես արտահայտվելու և մտածելու ազատության հնարավորություն, այն հանդես է գալիս իբրև ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների կարևոր ցուցիչ: Մամուլի ազատությունը մի հնարավորություն է, որը պետք է օգտագործվի ոչ թե ի չարս, այլ ի բարօրություն մեր պետության՝ կարևոր խնդիրների բարձրաձայնման նպատակով: Հետևաբար, չափազանց կարևոր է ոչ միայն ազատ գործելու և արտահայտվելու հնարավորություն ունենալը, այլև դրանք չչարաշահելը: Որովհետեւ հասարակություն մեջ մամուլն ընկալվում է որպես համաձայնության ու հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և համախմբման ազդեցիկ միջոց:

Խորապես վշտացած եմ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն, սիրված բժիշկ Վալիկո Չալաբյանի անժամանակ մահվան կապակցությամբ և իմ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու գործընկերներին: Իր մասնագիտական գործունեության ընթացքում՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, Վալիկո Չալաբյանը պատվով է կրել բժիշկ լինելու բարձր կոչումը: Որպես Տաշիրի, ապա նաև՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնների տնօրեն, մասնակից է դարձել բուժհիմնարկների առողջացման ու զարգացման գործընթացին: Ցավոք, ծանր հիվանդությունը վաղաժամ խլեց նրա կյանքը: Սիրված բժշկի և գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.04.2020
Սիրելի՛ լոռեցիներ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 24-ը ոչ միայն սգո օր է, այլև՝ պահանջատիրության: Յուրաքանչյուր տարի այս օրը հերթական առիթ է ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ կանգուն է հայոց ոգին, որ սերունդների հիշողություններում վառ է պատմական արդարության վերականգնման պահանջը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎ ԱՌԹԻՎ 16.04.2020
Ոստիկանության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերան ոստիկաններ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Մեր պետականության կայացման գործում անուրանալի ավանդ ունենալով՝ դուք շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Ոստիկանության համակարգի մի մասը կազմելով՝ Լոռու մարզային կառույցը ևս պատվով է կատարում իր վրա դրված դժվարին առաքելությունը: Հատկապես հայ ժողովրդի համար, այս օրհասական պահերին մեզնից յուրաքանչյուրը առավել քան երբևէ ապավինում է ձեր օգնությանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2020
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Հայ ժողովուրդը դեռևս իր պատմության ակունքներից առանձնահատուկ պաշտամունք է տածել մայրերի նկատմամբ, նրանց օրհնությամբ ու սուրբ աղոթքներով են զավակները մեկնարկել իրենց կյանքի ուղին, դեմ հանդիման գնացել ցանկացած դժվարության՝ վստահությամբ, որ երբեք չեն ձախողի: Սիրելի՛ մայրեր, կանայք Աշխարհի լավագույն ստեղծագործությունները ձեզ են ձոնվել, պոետներն ու երաժիշտները, թատերագիրները և գեղանկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները ձեզնով են ոգեշնչվել՝ ստեղծելով աշխարհի մեծագույն գլխուգործոցները: Դուք եք կյանքի սկիզբը, այն կենսատու ուժը, որը մեզնից յուրաքանչյուրին ապրելու և արարելու ուժ է տալիս: