Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ 25.05.2018

Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի պանծալի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: 100 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն, որին մեր ժողովուրդը երազել էր շուրջ ինը հարյուր տարի, որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ 23.05.2018

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին, ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 18.05.2018

Հարգելի բարեկամներ, Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին, բոլոր նրանց, ովքեր սերունդների համար պահպանում են մեր պատմության մասունքները, հնագույն արհեստների ու արվեստի, մշակույթի գանձերը:

Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանի  շնորհավորական ուղերձը  Ընտանիքի  օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2018

Հարգելի բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Լոռու ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Հայոց ընտանիքի հազարամյակների ավանդույթ ունեցող կենցաղն ու սովորույթները, որոնք վաղուց ի վեր դասվել են համամարդկային արժեքների շարքում, այսօր էլ կենսունակ են՝ փոխադարձ հավատարմության, սիրո, հարգանքի, ծնողների նկատմամբ տածվող ակնածանքի, բարիք գործելու, հայրենասիրության, հանրությանը պիտանի լինելու անկապտելի հատկանիշներով:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2018

Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր Ի սրտե, որդիաբար ու եղբայրաբար շնորհավորում եմ մեր սիրելի մայրերի ու թանկագին քույրերի հրաշագեղ տոնը: Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայացքի ներքո են դաստիարակվել ազնվասիրտ մեր զավակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինվորն ու զորականը, հոգևորականն ու շինականը, որոնք շենացրել են մեր հայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները և պաշտպանել ազատ ապրելու աստվածաշնորհ մեր իրավունքը:

Լոռումարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Լոռումարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 26.01.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Բանակի օրը հաղթանակի տոն է, ազգի, ժողովրդի լինելիության, խաղաղության պատվարի տոն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59