Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ 17.11.2017

Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր մոլորակի առաջադեմ ուսանողությունը, այդ թվում և մեր հայ երիտասարդները, նշում են այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը՝ վերահաստատելով երիտասարդ սերնդի ազատ ու անկախ ապրելու, ժողովրդավարության, առաջադեմ գաղափարների շուրջ կուռ համախմբվածությունը: Հայ ուսանողը, մեր ժողովրդի դարավոր ավանդույթների, իմաստնության, նորօրյա գիտության ու արվեստի ժառանգորդն ու զարգացնողն է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ 16.10.2017

Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ 07.10.2017

Հարգելի վանաձորցիներ, Շնորհավորում եմ ձեզ հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ: Մենք ականատեսն ու մասնակիցն ենք այն ուրախալի իրողության, որ Լոռու մարզկենտրոնը նոր շունչ ու ավյուն հաղորդելով վերամարմնավորում է Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի լավագույն ավանդույթները:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ 06.10.2017

Հարգելի բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի օրվա առթիվ: Լոռու մարզի գրադարանավարներդ ու մատենագետներդ մեծ դեր եք կատարում սերունդների գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ 05.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր հասարակական կյանքում դուք մշտապես ունեցել եք ձեր ամենապատվավոր ու հարգալից տեղը, քանի որ նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի ամենանվիրական տեսլականները՝ հայրենասիրության դարավոր ոգին, հայրենիքի արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը: Մեր պետության հզորացման և ազգային իղձերի իրականացման գործում կարևոր ենք համարում ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 03.10.2017

Թանկագին տարեցներ, սիրելի ծնողներ, պապիկներ, տատիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ: Հայ ընտանիքն ավանդաբար ջերմ վերաբերմունք, անկեղծ հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն, խորհրդանշական այս օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի բոլորս մեկ անգամ ևս խորհենք ավագ սերնդի, նրա անցած ուղու, վաստակի ու նրա խնդիրների մասին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53