Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական խոսքը գեղանկարիչ Ռուբեն Սուվարու մահվան կապակցությամբ

23.11.2020

Ցավով տեղեկացա վանաձորցի գեղանկարիչ Ռուբեն Սուվարու անժամանակ մահվան մասին:
Նա իր կարճ, բայց բովանդակալի կյանքի ընթացքում կարողացել է ուրույն հետք թողնել հայկական գեղարվեստում, ունենալ միայն իրեն հատուկ ձեռագիր և ոճ: Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում նրա անհատական ցուցահանդեսները մշտապես լեփ-լեցուն են եղել արվեստասերներով, գեղեցիկը սիրող ու գնահատող հանդիսատեսով: Լոռին հանձին նրա կորցրեց յուրօրինակ գույն և երանգ:
Ափսո՜ս, որ շատ նպատակներ ու ծրագրեր կիսատ մնացին:
Խորին ցավակցությունս եմ հայտնում Ռուբեն Սուվարու ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00