Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու տոնի, Մետալուրգի և հանքագործի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու տոնի, Մետալուրգի և հանքագործի օրվա առթիվ 22.07.2019

Սիրելի՛ ալավերդցիներ. Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ սիրելի ծննդավայրին նվիրված տոնի, ինչպես նաև հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ: Այս երկու տոների համադրումը խորհրդանշական է, քանզի Ալավերդի քաղաքը ծնունդ է առել ու զարգացում է ապրել՝ իբրև արդյունաբերական քաղաք: Վստահ եմ՝ հպարտանում եք սիրելի ծննդավայրի ավանդույթներով, քաղաքի յուրօրինակ կոլորիտով, բնակավայրին համ ու հոտ տվող մարդկանցով: Այդ ամենով հպարտանում եմ նաև ես՝ որպես մարզի ղեկավար, հպարտանում ենք մենք՝ լոռեցիներս ու ամբողջ սրտով հավատում, որ այսօր քաղաքի առջև ծառացած խնդիրներն անցյալում են մնալու ու քաղաքը շատ կարճ ժամանակ անց վերագտնելու է արդյունաբերական հզոր քաղաք լինելու իր երբեմնի համբավը: Վստահ եղե՛ք, դրա համար անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2019

Սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում օրվա խորհուրդը: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2019

Հարգելի՛ բուժաշխատողներ, աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունը կրող սիրելի՛ գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Այդ պատիվն ինձ այսօր վերապահված է ոչ միայն իբրև մարզպետ, այլ նաև՝ որպես բժիշկ, ով շուրջ 15 տարի իր ծառայություններն է մատուցել հանրությանը, ինչի համար չափազանց հպարտ եմ: Այս մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարում ոլորտում իրականացվող բարեփոխումներն աննախադեպ են ու դրանք հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2019

Իմ փոքրի՛կ բարեկամներ, թանկագի՛ն ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր ձեր տոնն է: Պաշտպանելով և երջանկացնելով մեր երեխաներին՝ մենք ապահովում ենք մեր երկրի կայունությունն ու առողջ ապագան: Նրանց ճիշտ դաստիարակությունից է կախված մեր ժողովրդի հետագա բարեկեցությունը, շիտակ և ուժեղ պատմությունը, աշխարհի բարոյական պատմությունը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրպետության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրպետության տոնի առթիվ 27.05.2019

Սիրելի՛ լոռեցիներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ և ուզում մեկ անգամ ևս փաստել, որ մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու համար մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2019

Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի, Վերջին դասի կապակցությամբ: Այսօր դուք թևակոխում եք առավել հասուն կյանք, ձեր առջև բացվում է չափազանց պատասխանատու մի շրջափուլ, և առավել քան երբևէ պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51