Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների  օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների օրվա կապակցությամբ 04.08.2017

Հարգելի երկաթուղայիններ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Այս տարի, ձեզ հետ միասին, մենք նշում ենք Հայաստանի երկաթուղայինների երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2017

Հարգելի՛ հայրենակիցներ Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր պետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրը: Մայր օրենքը պատմության մեջ մեր անցած ուղու դարավոր փորձի ու տեսլականների, Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության զարգացման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական ու քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, սոցիալական և իրավական պետություն ունենալու, պահպանելու, ամրապնդելու գրավականը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 20.06.2017

Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը: Ուզում եմ երախտիքի խոսք հղել ձեզ և մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 26.05.2017

Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության լուսավոր էջերից է և հայ ժողովրդի հարատևման ու հավերժության ապացույցներից մեկը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատևած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը , ուղի գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր. ստեղծել և պաշտպանել իր անկախ պետականությունը: 99 տարի առաջ, այս օրը մեր նախնիներն ապացուցեցին աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերել հնարավոր չէ, որ նա պատրաստ է պայքարել հանուն հայրենիքի ազատության և պետականության վերականգնման:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ 25.05.2017

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, սերունդների ժառանգորդությունը հաստատող իրադարձության բոլոր մասնակիցներիդ՝ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին և ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 18.05.2017

Հարգելի բարեկամներ: Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Սա քաղաքակիրթ երկրների, պատմություն ունեցող ազգերի, արվեստն ու մշակույթը բարձր գնահատողների օրն է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51