Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 06.05.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ վետերաններ, Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների, նվիրական օրերի հիշատակման պանծալի եռատոն:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 02.05.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Հայ մարդու համար աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև իր ձեռքբերումների, իր մշակույթի , իր բնավորության այցետոմսը՝ բազմաթիվ երկրներում, որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ 14.04.2017

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Մեր նորանկախ երկրում պետական քիչ կառույցներ կան, որ պատիվ ունենան նշելու իրենց տարեգրության շուրջ մեկ դարը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017

Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Անհիշելի ժամանակներից ի վեր մայրապաշտությունը, կանանց նկատմամբ սերն ու հարգանքը մեր մշակույթի այն հիմնաքարն է եղել, որի վրա խոյացել են ընտանեկան ավանդույթների, հայրենասիրության, գրականության ու արվեսի անկրկնելի կոթողները: Ներկայում, լինի դա հասարակական-քաղաքական կյանքում, արդյունաբերության մեջ, կրթության, գիտության մեջ, թե՝ արվեստում, տարեցտարի մեծանում է կանանց դերն ու դերակատարությունը, և առանց գեղեցիկ սեռի անհնար է պատկերացնել և ոչ մի առաջընթաց:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ 24.03.2017

Սրբազան հայր: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Արդեն քսան տարի է, որ Դուք Գուգարաց թեմում արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն, հանդուրժողա-կանություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սրտում և հոգում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 07.03.2017

Թանկագին կանայք, մայրեր և քույրեր. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է, որ մենք վերահաստատենք մեր անկեղծ զգացմունքները Ձեր նկատմամբ: Դուք մեզ համար թանկ եք բոլոր օրերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51