Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀԱՂԹԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

09.10.2020

 Այսօր պահն առավել քան վճռորոշ է․ հաղթանակը մոտ է, սահմանագծին կենաց ու մահու պայքար մղող հայորդին՝ անպարտելի։
Մեզ բաժին հասած այս պատերազմը մեր հող ու ջրի, մեր ինքնության, մեր հարատևության կռիվն է։ Ու մենք պարտավոր ենք հաղթել մեր անցյալի ու ներկայի հերոսների, մեր վաղվա օրվա ու սպասվող ամենագունեղ այգաբացերի համար։
Ժամանակը Հայոց պատմության տարեգրքում այս բացառիկ հերոսական օրերի մասին դեռ շատ կխոսի։ Այսօր, սակայն, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայն հայության հավատամքի, ուժի, միասնության, համախմբվածության, անհնարինը հնարավորի վերածելու գոյապայքարում մենք արդեն իսկ հաղթել ենք։
Պատմական այս կարևորագույն շրջափուլում, երբ մայրերի բոլոր աղոթքները սահմանագծի զինվորի համար են, երբ մեծ ու փոքրի բոլոր ջանքերը՝ հող հայրենու համար անձնազոհաբար կռվող քաջերի համար են, հաղթելը դարձել է նախապայման՝ նոր ուժով, նոր եռանդով ու նոր նվիրումով արարելու, կառուցելու, հայի երկիրը շենացնելու համար։
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ
#ՀԱՂԹԵԼԵՆՔ
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53