Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական խոսքը Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մահվան կապակցությամբ

19.11.2020

 Խոր վշտով տեղեկացա Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անժամանակ մահվան մասին:
Հոգևոր առաջնորդի կորստի վիշտն անամոքելի է, խոսքեր չկան արտահայտելու իմ ու մարզի ողջ բնակչության անպատմելի կորստի ցավն ու ափսոսանքը:
Ավելի քան երկու տասնամյակ Գուգարաց թեմում արգասաբեր գործունեությամբ առաջնորդվելով՝ Սեպուհ սրբազանը քարոզել է խաղաղություն, հանդուրժողականություն և մարդասիրություն՝ սերմանելով բարին և գեղեցիկը մեր ժողովրդի սրտում և հոգում:
Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի ջանադիր գործունեությամբ ձևավորվել ու զարգացել է Լոռու մարզի հոգևոր մշակույթի, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:
Նրա օրհնությամբ և հովանավորությամբ մարզում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվել` նպատակաուղղված կարիքավոր ընտանիքներին հուսալի օթևանով ապահովելուն, Մայր հայրենիքի և Սփյուռքի, Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, Հայոց բանակի զորացմանը:
Պատերազմական օրերին շուրջ մեկ ամիս արցախյան գոյամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած տասնյակ նահատակների հոգեհանգստի և թաղման արարողություններն իրականացվեցին նրա գլխավորությամբ: Հանուն թիկունքի ամրության ու միաբանության` Սրբազան հայրն իր սրտառուչ քարոզներով, ոգևորիչ խոսքերով այս օրերին զորակցեց և մխիթարեց, սփոփեց մարզի բնակիչներին:
Ցավոք, ապրումներն և լարված աշխատանքը դարձան ծանր հիվանդության պատճառ՝ խլելով նրա կյանքը:
Հանգչե՛ք խաղաղությամբ, Սրբազան հայր, Ձեր անունը, Ձեր գործունեությունը միշտ վառ կմնան մեր սրտերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-09 15:55:54