Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Հպարտ եմ ձեզնով, երախտապարտ եմ յուրքանչյուրիդ

02.10.2020

 Սիրելի լոռեցիներ՝ ավագ,մանուկ ու երիտասարդ
խոնարհումս ձեզ:
Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս հայտնելու բոլորիդ անխտիր:
Այսքա՜ն համախմբվածություն ու միասնականություն, այսքա՜ն նվիրվածություն մեր հայրենիքին, հող ու ջրին մեր...
Այս օրերին մենք միասին, բոլորս ուս ուսի, կողք կողքի անում ենք անհնարինը, ամենքս մեր տեղում, մեր չափով: Երբ տարեց կենսաթոշակառուն իր կենսաթոշակի առյուծի բաժինը և դպրոցական երեխան իր մետաղադրամներով հավաքած գումարը, իր հոգու պոռթկումն արտահայտող նամակով ուղարկում է մեր սահմանը պահող զինվորին ու բարեմաղթում, որ իր կողքին է, երբ բժիշկը, մանկավարժը գիշեր ու զօր, մոռացած տուն ու ընտանիք, իր մասնագիտական պարտքն է կատարում, երբ բոլորը՝ անկախ մասնագիտությունից, սեռից ու տարիքից, մեկ բուռ դարձած անում են իրենց կարողություններից ու հնարավություններից մի քանի անգամ ավելին, ուրեմն մեզ ոչի՛նչ ընկճել չի կարող, մեզ ո՛չ ոք հաղթել չի կարող:
Հպարտ եմ ձեզնով, երախտապարտ եմ յուրքանչյուրիդ:
ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
ՀԱՂԹՈՒՄԵՆՔ
ՀԱՂԹԵԼԵՆՔ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38