Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2021
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Դժվարին և փառավոր ուղի է անցել ՀՀ Ոստիկանությունը՝ դառնալով մեր երկրի կարևորագույն հենասյուներից մեկը, և սա նաև համակարգում անձնազոհ կերպով ծառայող նվիրյալների շնորհիվ է: Լոռու մարզային կառույցը ևս իր լուրջ դերակատարությունն ունի այս հարցում: Մեր ոստիկանությունն անցել է փոփոխությունների բարդ շրջափուլերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Անչափ գնահատելի է համակարգի կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումը, որն է՛լ ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը: Վստահաբար կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ 07.04.2021
Սիրելի՛ կանայք,մայրեր և քույրեր Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ հայ կինը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը և հենքը։ Իզուր չէ ասված, որ ազգի ապագան մոր ձեռքերում է, քանզի միայն մոր օրհնանքի ու դաստիարակության շնորհիվ է իրականացվում յուրաքանչյուր մեծ գործ։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 26.03.2021
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորությամբ նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Այս գեղեցիկ օրը հերթական առիթ է մեծարանքի խոսքեր հնչեցնելու, շնորհակալություն հայտնելու Ձեր անձնվեր աշխատանքի համար: Դարեր շարունակ լինելով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ թատրոնը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.03.2021
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս հիասքանչ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը: Հայ կինն առանձնանում է իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ, ազգապահպանության գործում զգալի դերակատարությամբ: Հայ կնոջ մեջ է անթեղված խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը: Դուք միշտ ձեր գործունեությամբ զարկ եք տվել ամենատարբեր բնագավառների զարթոնքին և առաջընթացին:

Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը 27.01.2021
Հայոց հզո՛ր բանակ, Հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ, Հայ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր, Շնորհավո՛ր Հայոց բանակի օրը, երիցս փա՛ռք ձեզ, Խորին խոնարհումս ձեզ: Ցավոք, կրկին դժբախտություն ունեցանք առնչվելու մեր ազգին դարեր շարունակ հետապնդող ծանր ճակատագրի հեգնանքին, բայց ընկճվելու, թևաթափալ լինելու իրավունք պարզապես չունենք: Եկել ենք դարերի խորքից ու ճակատներս բաց` շարժվելու ենք դեպի պայծառ գալիք, ու թող ոչ ոք դրանում կասկած չունենա:

Սիրելի՛ լոռեցիներ, Ահա և պատմություն է դառնում 2020թ.-ը: Սովորաբար տարին ամփոփելիս խոսում ենք ձեռքբերումներից, կատարված աշխատանքներից, պարտավորվում ավարտել այն, ինչ չհասցրեցինք անել ընթացիկ տարում, խոստանում գալիք տարում շտկել բոլոր թերացումները՝ նախանշելով հաջորդ տարվա անելիքները: Ցավոք, մեր երկրում 2020թ.-ին տեղի ունեցած ծանր իրադարձությունները փոխում են նաև տարեմուտին հնչող ուղերձի բովանդակությունը, տրամաբանությունը: Ցավոք… Բարեմաղթանքներն այսօր այլ են: