Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2021

Սիրելի՛ ուսուցիչներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է երախտագիտության մեծ զգացումով:
Մանկավարժ լինելը առանձնահատուկ նվիրում է պահանջում, հոգևոր-բարոյական պատասխանատվություն՝ ժողովրդի ապագայի և երկրի վաղվա օրվա առջև: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի դարբնոց, որտեղ ձևավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, շենացնելու և հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում:
Ձեր կրթած ու դաստիարակած սերունդներն են, որ Հայրենիքին պատուհասած ցանկացած վտանգի ու սպառնալիքի դեպքում նետվում են մարտի, որ, նվաճելով գիտության անդաստանները, աշխարհին ճանաչելի են դարձնում հային ու հայի գենը:
Սիրելի՛ ուսուցիչներ, դուք օգնում եք մատաղ սերնդին առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի՝ դրանով իսկ ստանձնելով հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն:
Մեզնից յուրաքանչյուրը մեծագույն սիրով է հիշում իր առաջին ուսուցչին, անպայման ունեցել է նաև սիրելի ուսուցիչներ ու ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրանց մասին ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները:
Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները և իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա: Կարևորելով ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում՝ պետությունը բարձր է գնահատում նրանց աշխատանքը, ուշադրության կենտրոնում պահում բոլոր խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28