Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2021

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Ամեն օր չէ, որ առիթ է ընձեռվում մեզ խոսելու ձեր մասնագիտության կարևորության ու ձեր կողմից հասարակությանը մատուցված մեծագույն ծառայության մասին: Դուք միշտ առանձնահատուկ խնամքով և հոգատարությամբ եք վերաբերում համաշխարհաին գրականության մտքի գոհարներին՝ գրքերին, դրանք պահելով աչքի լուսյի պես: Ձեր շնորհիվ են այսօր պահպանվում գրադարանային գործի լավագույն ավանդույթները, իսկ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում, արդիական մեթոդների կիրառմամբ դրանք հարստացվում ու ծառայեցվում են մեր հանրությանը և երկրին: Դուք նաև շնորհակալ գործ եք անում՝ հատկապես մատաղ սերնդի շրջանում արթնացնելով սերը գրքի և ընթերցանության նկատմամբ: Ձեր գործը տեսանելի է և բարձր գնահատանքի արժանի:

Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ,
շարունակե՛ք ձեր նպաստը բերել կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու անչափ կարևոր և պատասխանատու գործին՝ լիարժեք վստահությամբ, որ մեր գրադարանների ընթերցասրահները երբևէ չեն զգա ընթերցողների պակաս:
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ՝ ձեր պատասխանատու և նվիրական գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36