Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ 29-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.09.2021

Սիրելի՛ թատերասերներ, հարգարժա՛ն հայրենակիցնե՛ր, հյուրե՛ր
Ողջունում եմ բոլորիդ «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մեկնարկի կապակցությամբ: Այն, սկիզբ առնելով դժվարին պայմաններում, կայացման խրթին ուղի է անցել ու այսօր թատերասեր հասարակության դատին է ներկայանում՝ որպես կայացած ու միջազգային ճանաչում ստացած փառատոն:
Բարձր գնահատանքի է արժանի այն, որ հիմնվելով Լոռու մարզի Ալավերդի համայնքում, փառատոնը կարողանում է համախմբել թատերական խմբերի հանրապետության բոլոր տարածաշրջաններից, մայրաքաղաք Երևանից, մեր գեղեցիկ բնաշխարհում հյուրընկալում է նաև թատերական խմբերի աշխարհի տարբեր երկրներից։
Մեր մարզում մեծ թատերաշխարհ ունենալու ձգտումն ու կարողությունը, մեծագույն սերը թատրոնի նկատմամբ, թերևս, դրսևորվում է նաև Ալավերդիում անցկացվող ամենամյա Թատերական միջազգային փառատոնի իրողությամբ:
Թատրոնը հիրավի համարվում է ամենաազդեցիկ միջոցը, որով կարելի է ներգործել մարդու հոգեվիճակի վրա, ուստի մեծապես նաև թատերարվեստի գործիչներից է կախված, թե ինչ ճաշակ ու ինչպիսի տրամադրություններ կձևավորեն հասարակության մեջ: Այս առումով ձեր ուսերին նաև մեծ պատասխանատվություն է դրված: Ես վստահ եմ, որ փառատոնի անցկացման այս օրերին, լեփ-լեցուն դահլիճներում հանդիսատեսի դատին հանձնվող ներկայացումները դրական հույզեր և հոգեկան մեծ բավականություն կպարգևեն:
Կարևոր է ընդգծել նաև, որ «Թատերական Լոռի» փառատոնը մեծ հնարավորություն է նորահայտ թատերական գործիչների համար ինքնադրսևորվելու և ճանաչելի դառնալու առումով, իսկ արդեն իսկ սիրված դերասաններին, ռեժիսորներին, գեղարվեստական ղեկավարներին կրկին անգամ հաղորդակից դառնալու այն մեծագույն դրական էներգիային, որը այս օրերին հանդիսատեսը անպայմանորեն կփոխանցի նրանց:
Վստահ եմ, օրեր շարունակ թատերարվեստի հմայիչ և գերող հրավառություն կստեղծվի Լոռու մարզում:
Սիրելի՛ թատերասերներ, ուզում եմ մեծապես կարևորել նաև փառատոնի շրջանակներում «Ռուսական թատրոնի» օրերի կազմակերպումը, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու ժողովուրդների սերտ բարեկամության մասին բոլոր ուղղություններով:
Եվ վերջում խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել այս գեղեցիկ մշակութային տոնի բոլոր նախաձեռնողներին՝ ի դեմս Հրաչյա Պապինյանի, բոլոր մասնակիցներին և փառատոնի կայացմանն աջակցող կառույցներին:
Բարի երթ եմ մաղթում փառատոնին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59