Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2021

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Հարգանքս և խոնարհումս եմ ուզում հայտնել ձեզ ձեր ավանդի, վաստակի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին:
Հայ ընտանիքն ավանդաբար ջերմ վերաբերմունք, խորին հարգանք է ցուցաբերում ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն, խորհրդանշական այս օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի բոլորս մեկ անգամ ևս արտահայտենք մեր ակնածանքը:
Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:
Մենք ձգտում ենք և այսուհետ ևս ջանալու ենք մեր ուժերի ներածին չափով բավարարելու ձեր՝ արժանապատիվ ծերություն ունենալու ակնկալիքները:
Օրվա առթիվ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել նաև մեզ կյանք պարգևելու, հայրենասեր զավակներ ծնելու և դաստիարակելու, ձեր մշտական օրհնանքի և աղոթքների համար:
Մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ ծերություն, սիրով և ջերմ վերաբերմունքով լի մթնոլորտում երկար տարիների կյանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23