Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

03.12.2021

Ռուսաստանի Դաշնությունում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Անհայտ զինվորի օր՝ ի հիշատակ ոչ միայն ռուս, այլև նախկին խորհրդային երկրների զինվորների: Օրվա կապակցությամբ հիշատակի միջոցառում անցկացվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգում տեղադրված Անհայտ զիվորի հուշարձանի մոտ, որին ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանեվը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հյուրեր:
Հնչեցին ՀՀ և ՌԴ օրհներգներն, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անհետ կոտած զինվորների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին խորհրդանշական կոթողին:
- Անհայտ զինվորի օրը ոչ միայն երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հերոսաբար մարտնչած զինվորների հիշատակի օրն է, այլև համախմբում է բոլոր զինված գործողությունների ընթացքում հերոսաբար ընկած կամ անհայտ կորած ռազմիկների մասին հուշն ու հիշողությունը: Մենք՝ բոլորս, աշխարհի որ անկյունում էլ լինենք, մեր սրբազան պարտքն ենք համարում այցելելու և հարգանքի տուրք մատուցելու անհայտ զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, որոնք, ցավոք, ամենուր են, - իր խոսքում ընդգծեց փոխմարզպետ Գ.Ասրյանը:
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան Վանաձոր թիվ 5 ավագ դպրոցի սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53