Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Շնորհավոր 30-ամյա տարեդարձդ, Հայո՛ց բանակ

27.01.2022

Հայոց հզո՛ր բանակ,
մեր անկախության ու անվտանգության երաշխավոր,
շնորհավոր 30-ամյա տարեդարձդ,
հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ,
հայ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
փա՛ռք ձեզ, շնորհակալություն ձեր ծառայությա՛ն, ձեր նվիրումի՛ համար:
Հայոց բանակին, հայ ժողովրդին ծանր ժամանակներ են բաժին հասել:
44-օրյա պատերազմի ընթացքում ու մինչ օրս էլ հանուն հայրենիքի պաշտպանության մեր բազմաթիվ զինվորների, սպաների, գեներալների, կամավորների անօրինակ սխրանքների, հերոսությունների շնորհիվ կարողանում ենք հաղթահարել մեզ բաժին հասած անասելի ծանր փորձությունները: Ցավոք, մեր դարավոր պատմության քառուղիներում նման փորձությունները բազմաթիվ են, բայց մեզ ոչինչ չի ընկճել ու մենք վերընձյուղվել ենք ու նոր հայացքով նայել պայծառ ապագային: Այսօր էլ պետք է կարողանանք նայել գալիքին լավատեսորեն և յուրաքանչյուրս մեր տեղում, մեր հնարավորությունների և մեզ վերապահված լիազորությունների չափով անել ամեն ինչ մեր երկիրն ավելի լավը դարձնելու, մեր բանակն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, իսկ փոփոխությունները պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզնից:
Մի բան ակնհայտ է ու անվիճելի, որ հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ, շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխավորը հայոց բանակն է, մեր քաջարի մարտիկները:
Ուզում եմ Հայոց բանակի օրվա առիթով կրկին ու կրկին շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Շնորհակալություն հայտնել իրենց անձնվեր ծառայության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00