Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Այսօր հաշմանդամների միջազգային օրն է

03.12.2021

Դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Այն ևս մեկ անգամ մեր ուշադրությունն է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ: Հատկապես վերջին տարիներին հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում թե՛ ՀՀ կառավարության և թե՛ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք տալիս են իրենց ցանկալի արդյունքը: Ու չնայած այս ամենին, դեռևս բազմաթիվ անելիքներ կան: Այսօր առաջնային է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը, այլև հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը, ինչին հնարավոր է հասնել նպատակասլաց և համախմբված աշխատանքի միջոցով: Նրանց խնդիրների լուծմանն ուղղված առաջընթաց քայլ է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի գործունեությունը, որն առանձնանում է իր ակտիվությամբ: Հատկանշական է, որ Հանձնաժովի կազմում ընդգրկված են ոչ միայն պետական, այլև հասարակական կառույցների ներկայացուցիչներ, և համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների արդյունավետ լուծմանը: Այս առումով հարկ է առանձնացնել ու բարձր գնահատականի արժանացնել հատկապես հաշմադամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ նշելով, որ այդ կառույցներից շատերը ստեղծել ու ղեկավարում են հաշմանդամություն ունեցող անձինք:
Կարևոր է մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի լիարժեք պաշտպանված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որպեսզի նրանք ակտիվ մասնակցություն ունենան երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59