Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2022
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը մեր երկրում նաև ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, ինչի առիթով ևս սրտանց շնորհավորում եմ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ 15.08.2022
Սիրելի՛ շինարարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքով դուք վերահաստատում եք հայ ժողովրդի արարելու ու հավերժանալու գաղափարը։ Հայ ժողովրդը առանձնահատուկ վերաբերմունք ունի շինարարի մասնագիտության նկատմամբ, ու դա պատահական չէ: Մենք հպարտանում ենք մեր հազարամյա ազգային հարստություններով, կոթողներով, վանքերով ու եկեղեցիներով, որոնք, որպես ժառանգություն, ստացել ենք մենք և որոնցով հպարտորեն ներկայանում ենք աշխարհին: Այդ գլուխգործոցները հայ շինարարների ձեռքի ու մտքի արգասիքներն են։ Սիրելի՛ շինարարներ, այսօր դուք շարունակում եք մեր նախնիների գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 11.08.2022
Հարգելի՛ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հարստություն է, երջանկություն, նպատակասլացության, նոր գաղափարների ու գործերի սկիզբ, և շատ կարևոր է, որ ձեր երիտասարդական ավյունը նպատակաուղղվի հանուն վեհի, բարու, հանուն ձեր լավագույն ապագայի: Սիրելի՛ երիտասարդներ,

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ 05.08.2022
Հարգելի՛ երկաթուղայիններ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Օգտվելով այս տոնական օրվա առիթից՝ թույլ տվեք բարեմաղթանքի խոսքեր հղել և անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ արհեստավարժության, պատասխանատվության և անշահախնդիր աշխատանքի համար: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես հայտնի է, կարևոր նշանակություն ունի ցանկացած պետության, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետության բնականոն կենսագործունեության համար:
Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մեր սիրելի Ալավերդի քաղաքի խորհրդանշական օրվա և այս յուրահատուկ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, քաղաքի հանդեպ ձեր նվիրական ու անսահման սիրո գիտակցումի: Այսօր Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ փոքր, բայց հեքիաթային, աննկարագրելի գեղեցիկ բնությամբ և պատմական ու մշակութային տեսարժան վայրերով հարուստ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ 15.07.2022
Սիրելի՛ սպիտակցիներ «Սպիտակի օր» տոնակատարության առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ, որ ինչպես մեր մարզի մյուս բոլոր բնակավայրերը, Սպիտակը նույնպես մշտապես զարգացող ու ծաղկուն համայնք լինի՝ զերծ դժվարություններից, խնդիրներից ու հոգսերից: Սպիտակցին մշտապես առանձնացել է տոկունությամբ, համբերատարությամբ, կարողացել է հաղթահարել ցանկացած դժվարություն և վերածնվել, ինչպես 1988-ի աղետալի երկրաշարժից հետո: Թող այլևս երբե՛ք չկրկնվեն նման արհավիրքները:



