Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն «ՀԵՔԻԱԹ» հանգստի գոտում

25.08.2015

Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում, անկախ սոցիալական և քաղաքական իրավիճակներից, կարողացել է պահպանել իր լեզուն, ավանդույթներն ու սովորոյթները, ստեղծել հոգևոր ու նյութական անգնահատելի արժեքներ, որոնք ցավոք բոլորը չէ, որ մեզ են հասել: Նրանցից մի մասը մոռացության է մատնվել, մի մասն էլ փոփոխություններ են կրելով: Ավանդույթների ու սովորույթների պահպանության պարտքի գիտակցության դրսևորում էր Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտուն հարող տարածքում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում օրերս կազմակերպված հերթական թատերականացված համերգ-հանդիսությունը, որը նվիրված էր հայ ազգային ավանդական տոներին, սովորույթներին ու ծիսակատարություններին: Հանդիսությանը մասնակցում էին Վանաձորից, Ալավերդուց, Ստեփանավանից, Սպիտակից, Օձունից, Շահումյանից, Մեծավանից, Սարչապետից, Ջրաշենից և այլ համայնքներից ժամանած շուրջ 15 պարային համույթ, անհատ կատարողներ և թատերախմբեր, որոնք հանդես եկան հայկական ազգագրական երգ ու պարով, թատերականացված բեմադրություններով: Տոնական ծրագրում տեղ էին գտել նաև ժողովրդական ՝ նշանդրեք ու հարսանիք, մատաղօրհնեք ու մատաղի բաժանում ծիսակատարությունների ցուցադրությունները: Ժողովրդական ծիսկատարություններն ու տոնական արարողությունները որպես մեկ ամբողջականություն, մեր ժողովրդի ինքնության յուրահատուկ անձնագիրն է, ուստի կազմակերպիչները նպատակ ունեն այն դարձնել ավանդական:
Հանդիսության ավարտին Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, մարզի ղեկավարության կողմից խրախուսանքի խոսք ուղղեց միջոցառման կազմակերպչական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերած «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին, «Հեքիաթ» հանգստի գոտու տնօրինությանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, համույթների ղեկավարներին :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42