Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Ներքին աուդիտի և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները

21.01.2016

                                                                                          Հունվարի 21-ին 2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Նախ լսվեց Ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանի զեկույցը: Նա նշեց, որ 2015թ. տարեկան ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատա¬կազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 91 աուդիտ, որից 3-ը քաղաքային համայնքներում, մարզային ենթակայության 49 կրթական հաստատությունում և մեկ թանգարանում (ֆի¬նան¬սական հաշվետվությունների, ֆինանսական բնույթի տեղեկություններում և հաշվապահա¬կան հաշվառ¬ման գրան¬ցում¬ներում արտա¬հայտ¬ված տվյալ¬ների արժանահավա¬տության գնահատում, ֆինանսական գործա¬¬ռույթ¬ների առանձին տեսակների օրինա¬կա¬¬նության ստուգում), առողջապահա¬կան 31 ընկերությունում (Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջ¬ների կատարման օրինականություն) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառման, անձնակազմի կառավարման և գյուղատնտեսության, բաժիններում, ինչպես նաև 4 ՍԱՏԳ-ներում (ֆինանսա¬կան կառավարմանը, ներքին հսկողությանն առնչվող գործառույթներ):
Տարվա ընթացքում հրավիրվել է մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի վեց նիստ, քննարկվել են աուդիտի հաշվետվությունները, որի արդյունքում կայացվել են համապա¬տասխան որոշումներ, որոնց հիման վրա խախտում թույլ տված մի շարք ՊՈԱԿ-ների տնօրեններ ենթարկվել են կարգապահական տույժերի` մեկն ազատվել է աշխատանքից և 4-ը ստացել են նկատո¬ղություն: Արձանագրվել են ավելի քան 47.1 մլն դրամի տարաբնույթ խախտումներ, որից 20.34 մլն դրամը վերականգնման կամ վերաձևակերպման գումար է, որից 6.4 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերադարձման: Մնացածը օրենսդրության պահանջների խախ¬տումներ են, հատկապես՝ Գնումների մասին ՀՀ օրենքի:
Մարզպետի կողմից գրություններ են հասցեագրվել աուդիտի ենթարկված համայնքների ղեկավարներին և կազմակերպությունների տնօրեններին: Կատարված աուդիտի հիման վրա Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի բոլոր տարածաշրջանների մարզային ենթակայության կրթական հաստա¬տու¬¬թյուն¬ների ղեկավարների և հաշվապահների մասնակցությամբ կազմակերպվել են խորհրդակ¬ցություններ, որոնց ընթացքում վեր են հանվել թերությունները, տրվել են համապատասխան հանձնարարականներ և հսկողություն է սահմանվել ՊՈԱԿ-ների կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ: Ներքին աուդիտի բաժնի կողմից պարբերաբար ցուցաբերվել է մեթոդական օգնություն, իսկ արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնա¬վորող փաստաթղթեր:
-Անցած տարիներին իրականացված աուդիտը փաստել է, որ 2013թ. համեմատ 2015թ.-ին պատկերը կտրուկ փոխվել է, նախկին խախտումները և թերությունները համարյա չեն կրկնվում, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ քայլ առաջ գնալ, ընդլայնել ուսումնասիրության շրջանակները՝ ներառելով նոր ոլորտներ,-ասաց բաժնի պետը։
Մարզպետը դրվատեց բաժնի աշխատանքը՝ նշելով, որ վերջին երեք տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մարզի կրթական և առողջապահական հիմնարկներում գրեթե խախատումներ, բացթողումներ չեն հայտնաբերվում:
-Երբեմն հանդիպում են որոշակի թերություններ, որոնք արագ շտկվում են, ինչը ողջունելի է,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա նշեց նաև, որ խախտումների կրկնվելու դեպքում մոտեցումն առավել խիստ է լինելու:
*Օրվա երկրորդ կեսին քննարկվեց ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի 2015թ. հաշվետվությունը, որը ներկայացրեց բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Որպես բաժնի առանցքային գործառույթ՝ զեկուցողը հատկապես ընդգծեց անբարեհույս ընտանիքներում ապրող դեռահասների հետ տարվող համակողմանի աշխատանքները: Ոստիկանության համապատասխան ծառայությունների և ԽՀՀ-երի հետ համատեղ հաճախակի քննարկման առարկա են դարձել մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդումներ են արվել դեպի համապատասխան հաստատություններ: Պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների հետ: Իրականացվել է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական (հատուկ հանրակրթական) ուսումնական հաստատություններում: Ներկայում հաշվառման մեջ է գտնվում նման 24 երեխա, որից 20-ը՝ տղաներ են:
Ուսումնասիրվել է դժվարին իրավիճակում գտնվող 260 երեխաների կեցությունը, կատարվել՝ նրանց կարիքների գնահատում: Արդյունքում՝ մշակվել են նման երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր, ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում: Հաշվետու ժամանակամիջոցում մանկատներում տեղավորվել է 19 երեխա, որից 2-ը` մասնագիտացված մանկատանը, մանկատնից դուրս է գրվել 20 երեխա: Կյանքի պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունքում կանխարգելվել է 18 երեխայի ուղղորդումը մանկատուն:
Ուշադրության կենտրոնում է եղել փոխհարաբերությունները երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ: Երեխաների և ընտանիքների սոցիա-հոգեբանական ուսումնասիրության արդյունքում 28 երեխա ընդունվել, իսկ 24-ը դուրս է գրվել նշված հաստատությունից: Համապատասխան աշխատանքի և խորհրդատվության արդյունքում կանխարգելվել է 25 երեխայի տեղավորումը խնամքի հաստատություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության պայմաններում բաժինը գործուն մասնակցություն է ունեցել երեխաների որդեգրման գործընթացում պետական քաղաքականության իրականացմանը: Տարվա ընթացքում հաշվառվել և «Նորք» ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 150 երեխա:
Ուշադրության կենտրոնում են եղել նաև կրթության առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող երեխաները, որոնցից 312-ը վկայագրվել են:
Զեկուցողը հատկապես առանձնացրեց «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ աշխատանքը, որի արդյունքում կանխարգելվել է 30 երեխայի մուտքը խնամքի հաստատություն և մանկատուն, իրականացվել են հաստատությունների բեռնաթափման ծրագրեր:
Բաժնի մասնագետները մասնակցել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին, երեխայի հետ կապված հատուկ դեպքերի քննարկմանը:
Տարվա ընթացքում կատարվել է շուրջ 480 քաղաքացիների ընդունելություն, նրանց տրվել են սոցիալական, հոգեբանական, մանկավարժական, իրավաբանական բնույթի խորհրդատվություններ և ցուցումներ: Բաժնը ամենագործուն մասնակցությունն է ունեցել տարբեր բարեգործական հաստատությունների կողմից («Դիակոնիա», «Ամքոր» և այլն) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին մարդասիրական օգնության գործընթացում: «Դիակոնիա» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է մոտ 80 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը ճամբարում:
-Ամբողջ տարվա ընթացքում բաժնի աշխատակիցները նաև ժամանակ են տրամադրել երեխաներին նվիրված ամենատարբեր տոնակատարություններին, նրանց համար տոնական մթնոլորտի ձևավորմանը,-ասաց Նարեկ Սարգսյանը:
Որպես կարևոր գործառույթ՝ զեկուցողն անդրադարձավ նաև մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրության և ընդդեմ գենդերային բռնության 2015թ.-ի ծրագրի իրականացման ուղղությամբ բաժնի իրականացված լայնածավալ աշխատանքին:
Անդրադառնալով թերություններին՝ բաժնի պետը խոսեց դպրոցների, Բարոյահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնների հետ թույլ համագործակցության մասին՝ նշելով, որ դրանք ունեցել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Մարզպետը դրական գնահատեց տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները՝ նշելով, որ բաժինը մարզպետարանի լավագույն ստորաբաժանումներից մեկն է:
-Պատահական չէ, որ հանրապետությունում ոլորտին առնչվող բոլոր պիլոտային ծրագրերն իրականացվում են հենց Լոռու մարզում, ինչը բաժնի լավագույն աշխատանքի վկայությունն է: 2016թ.-ին ևս պետք է աշխատենք նույնպիսի պատասխանատվությամբ,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա, օգտվելով առիթից, նաև շնորհակալագրեր հանձնեց բաժնի հետ սերտորեն համագործակցող կառույցների ներկայացուցիչներին:
(Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42