Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գերխնդիրը երեխաների իրավունքների պաշտպանությունն է 30.05.2014
Ամերիկյան «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը ՀՀ մարզերում այլևայլ գործընթացների թվում իրակնացնում է ևս մի ինքնատիպ ծրագիր, որը ներառում է գյուղական համայնքների դպրոցականների ծանոթությունը տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող գործառույթներին: Նման ծրագիր արդեն իրացվել է Լոռու մարզի Ալավերդու ենթաշրջանի գյուղերում, իսկ այս տարի դրանում ներառվեցին Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր, Գյուլագարակ և Գարգառ գյուղերի դպրոցականները:

Նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 96-րդ տարելիցը 29.05.2014
Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 96-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում` հուշակոթողի մոտ: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների, հոգևորականության, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, մտավորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր վանաձորցիներ:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Առողջապահության նախարարը 27.05.2014
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցելության օպերատիվ առիթը օրվա երկրորդ կեսին Ալավերդու բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումանը ներկա գտնվելն էր:
Կարկուտի հետևանքով տուժել են մի շարք համայնքներ 26.05.2014
Մայիսի 24-ին 16.00-17.00 սահմաններում Լոռու մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների տնտեսություններին: Հատկապես տուժել են Մեծավան, Ամրակից, Բովաձոր, Լեջան, Ագարակ, Դսեղ, Ծաթեր համայնքները:

Հնչեց Վերջին զանգը 23.05.2014
Մայիսի 23-ին, «Վերջին զանգը» հնչեց նաև Լոռու մարզի բոլոր դպրոցներում: Ամենուր տեղի ունեցան «Վերջին զանգի» հանդիսավոր արարողություններ, հնչեցին շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ տվեցին աշակերտական նստարանին: Նրանք երախտագիտության հուզիչ խոսքեր հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին, հարազատ դպրոցին՝ խոստանալով բարձր պահել կրթօջախի ու հայրենի երկրի պատիվը:

Խորհրդակցություն Ստեփանավանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 22.05.2014
Եկամուտների հավաքագրման ցուցանիշներն առավել բարելավելու և առկա խնդիրները վեր հանելու նպատակով մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրվել մարզպետարանում: