Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևորվեց տիպային նախագծերի կիրառելիության մատչելիությունը

26.06.2015

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշման կատարման արդյունքներն արձանագրելու, Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառելիությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ սահմանված պահանջների կատարումը և Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի Հայաստանում իրականացման միջոցառումները մեկնաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հունիսի 26-ին Լոռու մարզպետարանում հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզպետարանի, համայնքների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների մասնակցությամբ: Քաղաքաշինության նախարարության  ներկայացուցիչները առաջարկեցին բացատրական աշխատանքներ իրականացնել համայնքներում տիպային նախագծերի կիրառելիության մատչելիության վերաբերյալ:  Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ տիպային նախագծերը մարզում ընդհանրապես  կիրառելիություն չունեն, մինչդեռ  իրազեկումը կատարվում է պատշաճ մակարդակով:

Քաղաքաշինության նախարարության  ներկայացուցիչներն ասացին, որ օրենքը թույլ է տալիս նախագծերում որոշակի փոփոխություններ կատարել, որոնք, սակայն, կոնստրուկտիվ համակարգը չեն փոփոխի: Քննարկվող հարցերի վերաբերյալ հարց ու պատասխան ծավալվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:11:14