Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դիակոնիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներն ընդլայնվում են. պատասխանատուները գոհ է ծրագրերի ընթացքից

24.06.2015

«Դիակոնիա» հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ սոցիալական աջակցության մի շարք կարևոր ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում ու քանի որ այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունը գոհացնում է հիմնադրամի պատասխանատուներին, համագործակցությունն օրեցօր ավելի է խորանում, իսկ ծրագերի թիվը գնալով ավելանում է՝ ընդգրկելով նորանոր համայնքներ: Մարզում իրականացվող բոլոր ծարգրերը գտնվում են նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուշադրության կենտրոնում: Ծրագրերի վերահսկման նպատակով անգամ մարզպետարանում ձևավորվել է հանձնաժողով մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:
Մի շարք համայնքներում իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և այլ ծրագրերի քննարկման նպատակով Լոռու մարզում էին «Դիակոնիա» հիմնադրամի ծրագրերի համակարգող Մարիամ Անտոնյանը, կազմակերպության հոլանդացի գործընկերները: Նրանք Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ եղան Լուսաղբյուր, Մեծ Պարնի, Սարամեջ, Դսեղ, Ջրաշեն և Վանաձոր համայնքներում:
Լուսաղբյուրում բնակվող 10 սոցիալապես անապահով ընտանիքների և համայնքին հիմնադրամը պտղատու ծառերի տնկիներ է տրամադրել: Այցելուներին զարմացրեց այն, որ ծառերի կպչողականությունը ավելի քան 90 տոկոս է: Ծառերի բերքը հետագայում եկամուտի աղբյուր կհանդիսանա նշված ընտանիքների և համայնքի համար: Ծրագրի հետագա արդյունավետության համար հիմնադրամն այստեղ ապագայում նախատեսում է չորանոց կառուցել:
Մեծ Պարնի և Սարամեջ համայնքների սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին կարտոֆիլի սերմացու և պարարտանյութ է տրամադրվել: Այստեղ արդյունքները ևս գոհացուցիչ էին, գյուղատնտեսները առատ բերք էին ակնկալում և իրենց երախտագիտությունը հայտնում մեծ աջակցության համար:
Այց կատարվեց նաև Մեծ Պարնիի առողջության կենտրոն: Առկա պայմանների ներկայացումից հետո՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց կենտրոնին հատկացնել սոնոգրաֆիկ սարք հղիների հետազատոման համար, և շուրջ 20 մլն դրամի շրջանակներում այստեղ կիրականացվեն գազաֆիկացման և լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներ:
Ջրաշենում բնակվող, սոցիալական խոցելի խմբերին պատկանող ընտանիքներին «Դիակոնիան» հաճարի սերմացու է տրամադրել: Գյուղատնտեսները վկայեցին, որ առատ բերք են ակնկալում:
Կազմակերպության ներկայացուցիչները եղան Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանում բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ երկու ընտանքում: Նրանց մտահոգեցին թաղամասում առկա պայմանները, այստեղ տիրող չքավորությունը: Ն. Սարգսյանը հյուրերին ներկայացրեց սոցիալական տների կառուցման առաջարկությունը, որը նաև համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերին: Ըստ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի, սոցիալական տների կառուցումը նաև սոցիալական ինտեգրման խնդիր կարող է լուծել: Բաժնի պետի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև լրացուցիչ ուսումնասիրություններից հետո Լորուտ, Քարինջ, Ալավերդու թիվ 6 և Սանահին թաղամասի մանկապարտեզներում խոհանոցների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
Առողջապահական աջակցության ծրագրերի ընթացքը ևս գոհունակության առիթ տվեց: Այս տարվա ապրիլին «Դիակոնիա» հիմնադրամը Դսեղի առողջության կենտրոնին և վերջինիս կողմից սպասարկվող Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Մարց և Չկալով համայնքներին նոթբուքներ, սկայպի պարագաներ և բուժպարագաներ էր տրամադրել: Հյուրերը համոզվեցին, որ հեռահաղորդակցությամբ բժշկական խորհրդատվության իրականացումն առավել արդյունավետ է դարձրել բուժսպասարկումը, իսկ բուժպարագաները ծառայում են իրենց նպատակին: Առողջապահական մի շարք այլ ծրագրերի իրականացման նպատակով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի հետ: Վերջինիս առաջարկությամբ առաջիկայում կվերանորոգվի Ալավերդու բժշկական կենտրոնի տուբերկուլյոզային կաբինետը (7 մլն դրամ), Սանահին Սարահարթում գտնվող ամբուլատորիան (8 մլն դրամ), Ակներ թաղամասի բուժմանկաբարձական կետը, Շենավան համայնքի բուժմանկաբարձական կետը (2 մլն), Տաշիրի մանկական համաբուժարանում կտեղադրվեն նոր դռներ և պատուհաններ, ջեռուցման լոկալ համակարգ (3 մլն դրամ): Հետագայում կնորոգվի նաև Մեծ Այրումի բուժմանկաբարձական կետը: «Դիակոնիայի» ներկայացուցիչները խոստացան, որ առոջապահական ծրագրերը կկրեն շարունակական բնույթ. ըստ հրատապության աջակցություն կցուցաբերվի մյուս համայնքների առողջապահական հիմնարկներին ևս:
Շարունակական կլինեն նաև սոցիալական աջակցության ծրագրերը սննդի և հագուստի տեսքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:13:58