Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթ ՏՏ ոլորտում. նախընտրական փուլին ներկա էր նաև Լոռու մարզպետը

25.06.2015

Արդեն մի քանի տարի է` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը անցկացնում է մրցույթ՝ դպրոցականների, ուսանողների, ասպիրանտների շրջանում: Լավագույնները ներկայացվում են ՀՀ նախագահի մրցանակին՝ տարբեր անվանակարգերում: Հունիսի 25-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու և Շիրակի մարզերի դպրոցականների նախընտրական փուլը, որին մասնակցեցին Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի բարձր դասարաններից տասական աշակերտներ:
Հանձնաժողովը, որը գլխավորում էր «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ընդհանուր հարցերի միջոցով փորձում էր պարզել աշակերտների զարգացածությունը, վերլուծություններ կատարելու կարողությունը: Ընթացքին հետևում էր նաև Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով տպավորված էր երեխաների պատասխաններով, նրանց ընդհանուր գիտելիքներով:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34