Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանաձորի քաղաքապետի հաշվետվությունը գնահատվեց բավարար 11.03.2015
Մարտի 10-ին լսվեց Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2014 թ. կատարված աշխատանքների մասին: Նիստին հրավիրվել էին Լոռու մարզպետը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ՏԻ և ՀԳՄ գծով վարչության պետը: Ներկա էին հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» ընդլայնում է գործակցության շրջանակները 10.03.2015
«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» (COAF) բարեգործական կազմակերպություն է, համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում հիմնականում փոքրաթիվ բնակչություն ունեցող ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում: Կազմակերպության նպատակն է, երեխայակենտրոն ծրագրերի ներդրման միջոցով բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը, ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես կենսունակ հանրություն:
Անակնկալներ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 09.03.2015
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ մարզի կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հնարավորություն ունեցան դիտելու Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի մոտիվներով ժամանակակից բեմադրությունը՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի արտիստների ներկայացմամբ: Ներկա էին նաև Լոռու մարզպետը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք:

Մարզպետը շնորհավորեց մարզի վաստակաշատ կանանց 06.03.2015
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում:

Կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը 06.03.2015
Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Այդ նպատակով կհատկացվի ավելի քան 19 մլն դրամ: Կատարվել են նախագծային աշխատանքներ, որը դեռևս քննարկման փուլում է: Կենտրոնի մասնաշենքը բավականին հին, ինքնատիպ շինություն է, ունի առանձնահատուկ կառուցվածք, ուստի մարզպետարանը, նախագծողներն ու մասնագետները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում խնդրին:

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հիշատակին 05.03.2015
Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հիշատակի միջոցառում էր կազմակերպել նրա արձանի մոտ։ Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալ Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի վարչությունների և բաժինների պետեր, աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի սպաներ, զինվորներ, մտավորականներ։