Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը գոհ է շինարարության որակից 06.09.2013

ՀՀ մարզերի համաչափ զարգացման 4-րդ հրատապ ծրագրով Վահագնի համայնքում հեղեղատար համակարգ է կառուցվել, կառավարության հատկացրած առանձին միջոցներով էլ ասֆալտապատվել է Վանաձոր-Ալավերդի մայրուղուց դեպի համայնքի կենտրոն տանող ճանապարհը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 5-ին եղավ Վահագնի համայնքում։

Լոռու մարզպետը ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին 06.09.2013

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանում էր մարզպետ Ա. Նալբանդյանը: Հագվի համայնքում նախորդ տարի սկսվել են համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներ, իսկ այժմ արդեն համայնքային կենտրոնը պատրաստ է շահագործման: Լոռու մարզպետը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի վարչության պետեր եղան նորակառույց համայնքային կենտրոնում, գնահատեցին իրականացված աշխատանքները:

Նոր փառատոնը կմեկնարկի և կդառնա ավանդական 02.09.2013

Սեպտեմբերի 2-ի Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցությունն սկսվեց նոր ուսումնական տարվան և Գիտելիքի օրվան վերաբերվող անդրադարձով: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ.Սայադյանը զեկուցեց, որ ընդհանուր առմամբ մարզի բոլոր համայնքներում նոր ուսումնական տարին մեկնարկել է պատշաճ հանդիսավորությամբ, առանց էական խնդիրների, թեև որոշ համայնքների, հատկապես Տաշիրի տարածաշրջանի մի քանի գյուղերի դպրոցների շենքային պայմանները հեռու են բավարար լինելուց:

Մարզպետ Ա. Նալբանդյանն այցելեց կրթօջախներ

Մարզպետ Ա. Նալբանդյանն այցելեց կրթօջախներ 02.09.2013

Գիտելիքի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի, վարչության մասնագետների ուղեկցությամբ այցելեց մարզկենտրոնի մի քանի կրթական հաստատություններ:

Մարզխորհրդի նիստում

Մարզխորհրդի նիստում 30.08.2013

Օգոստոսի 30-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզպետն ընդունեց «բազեականներին»

Մարզպետն ընդունեց «բազեականներին» 29.08.2013

Օգոստոսի 29-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքում Լոռու մարզը ներկայացրած թիմին: Հանդիպմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը և մարզպետի օգնական, թիմի ղեկավար Տիգրան Էվինյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44