Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարսանյաց հանդես Մարգահովտում

01.02.2016

  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից օրեր առաջ անցկացված քաղաքացիների հերթական ընդունելությանը հաճելի անակնկալ մատուցվեց: Ընդունելության եկած Մարգահովիտ գյուղի բնակիչ Անահիտ Խաչատրյանն, ով խնամատար ընտանքի մայր է, ուրախությամբ հայտնեց, որ պատրաստվում է ամուսնացնել արդեն չափահաս դարձած, սակայն դեռևս իր ընտանիքում ապրող տղային և մարզպետին հրավիրում էր ներկա գտնվել հարսանյաց հանդեսին:
Մարզի ղեկավարը, չնայած աշխատանքային զբաղվածությանը, հավատարիմ իր խոստմանը ներկա գտնվեց Գեղամի և Տաթևի հարսանյաց հանդեսին:
-Այսօր ձեր կյանքում նշանակալի և հիշարժան օր է: Լոռվա չքնաղ բնության գրկում ծվարած Մարգահովիտ գյուղում հայկական ավանդական մի գեղեցիկ ընտանիք է ստեղծվում, ի վերուստ սրբագործված միություն, որը մշտապես մեր հոգածության և ուշադրության ներքո է լինելու: Շնորհավորում եմ ձեզ, եղեք երջանիկ ու առողջ: Սերն ու ջերմությունը թող անպակաս լինեն ձեր նորաստեղծ ընտանիքում,- բարեմաղթեց մարզի ղեկավարը: Նա նաև արժեքավոր նվեր հանձնեց նորապսակներին: Շնորհակալություն հայտնեց նաև Անահիտ Խաչատրյանին՝ Գեղամին նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59