Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նարեկ Սարգսյանն աշխատանքի մեջ է 08.08.2013

Ի պատասախան լրագրողների բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ նույն օրը Ն. Սարգսյանն ազատ է արձակվել և այժմ նա աշխատանքի մեջ է:

Ամփոփվեցին Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության արդյունքները 05.08.2013

Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադպրոցի մարզասրահում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության 18-րդ միջազգային մրցաշարը։

Փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ 05.08.2013

Օգոստոսի 2-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և փոխմարզպետ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանը նախ այցելեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Աշխատանքնայի խորհրդակցություն 05.08.2013

Օգոստոսի 5-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դրաբինյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները յոթ ամսվա կտրվածքով: Նա գոհունակությամբ նշեց, բացառությամբ հողի հարկի, մյուսա հարկատեսակների գծով հավաքագրման ցուցանիշները գոհացուցիչ են:

Պարգևատրվեցին լավագույն երկաթուղայինները

Պարգևատրվեցին լավագույն երկաթուղայինները 05.08.2013

Երկաթուղայինների մասնագիտական օրվա առթիվ օգոստոսի 5-ին միջոցառում էր կազմակերպվել նաև Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գծակայարանային միավորման պետ Ռաֆայել Սեխլեյանը, միավորման աշխատակիցներ: Ա. Դարբինյանը ջերմորեն շնորհավորեց միավորման աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք և բեղուն աշխատանք: Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց նրանց նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար:

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայքների միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայքների միջև 02.08.2013

Օգոստոսի 2-ին Լոռու մարզպետարանում Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի, ինչպես նաև Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Շամլուղի քաղաքապետարանների, Օձունի, Մեծավանի, Աքորու և Շնողի գյուղապետարանների միջև: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ասոցիացիայի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչներ, կին ձեռներեցներ, լրատվամիջոցներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18