Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում հաշմանդամների  հիմնախնդիրներ էին

Օրակարգում հաշմանդամների հիմնախնդիրներ էին 22.08.2013

Օգոստոսի 21-ին Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հանդիսությունների դահլիճում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Աղետների ռիսկի ազգային պլատֆորմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը հրավիրել էր արտագնա խորհրդակցություն` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:

Լոռու պատվիրակության հերթական այցը Բելառուս 22.08.2013

Արդեն մեկ տարի է՝ Լոռու մարզը բարեկամության ու համագործակցության պայմանագիր ունի Բելառուսի Վիտեբսկի մարզի հետ: Պայմանագրի շրջանակներում օգոստոսի 14-ից 18-ը Լոռու մարզի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր Վիտեբսկ: Այցի հիմնական նպատակը փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար նախադրյալների ստեղծումն էր:

Աշխատանքնայի խորհրդակցություն 20.08.2013

Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը հորդորեց արձակուրդային տրամադրություններից հետո անմիջապես անցում կատարել աշխատանքին, հատկապես, որ բավականին անելիքներ կան տարբեր ոլորտներում: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը ներկայացրեց նախորդ երկու շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք ընթացել են հագեցած գրաֆիկով: Ինչպես ներկայացրեց Ա. Դարբինյանը, նախորդ շաբաթ մարզպետների մասնակցությամբ մայրաքաղաքում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք կարևոր հարցեր:

«Առողջացում առանց սցենարների»

«Առողջացում առանց սցենարների» 16.08.2013

«Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանի նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ու «Մատինյանի նշխարհ» ՍՊԸ-ի գործընկերությամբ օգոստոսի 15-ին Վանաձորի «Լոռի» հեռուստաստուդիայի մամուլի ակումբում անցկացվեց դասընթաց՝ «Առողջացում առանց սցենարների» խորագրով: Դասընթացին, որը վարում էր Վ. Աբովյանը, մասնակցում էին Լոռու մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը, բաժնի աշխատակիցներ, Վանաձորի գրադարանային համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը

Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը 16.08.2013

2012 թ.-ի հուլիսի 23-ից «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Հիմնադրամը նպատակ ունի ՀՀ տարածքում պահպանելու և վերականգնելու պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, հուշարձան և մահարձան կոթողներ, խաչքարեր, կամուրջներ, ամրոցներ և աղբյուրներ: Վերականգնման գործընթացին օժանդակելու համար նկարիչների միության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև այս տարվա ապրիլի 4-ին վավերացված համաձայնագրի համաձայն` նկարիչները գեղանկարներ և այլ գեղարվեստական աշխատանքներ են նվիրաբերում հիմնադրամին` դրանց վաճառքը կազմակերպելու և հասույթը, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, մշակութային արժեքների վերականգնմանն ուղղելու համար:

Միասնական մոտեցում կենցաղային թափոնների կառավարմանը

Միասնական մոտեցում կենցաղային թափոնների կառավարմանը 15.08.2013

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ, վերջինիս ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացնում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության մշակում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:47:05