Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ Քաղաքաշինության վարչությունը

02.02.2016

 Քաղաքաշինության վարչության 2015թ. աշխատանքային հաշվետվությունը ներկայացրեց վարչության ճարտարապետական բաժնի պետ Վալերի Անտոնյանը:
Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Անդրադառնալով 2015թ. քաղաքաշինության ոլորտում Լոռու մարզում կատարված շինարարական աշխատանքներին՝ բաժնի պետը նշեց, որ իրականացվել է շուրջ 11438.5 մլն դրամի ծրագիր: Այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՝ 3637.2 մլն դրամի՝
• ՀՀ քաղաքաշինության նախարարություն – 1646.8 մլն դրամ,
• ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն – 400 մլն դրամ,
• ՀՀ առողջապահության նախարարություն – 59 մլն դրամ,
• ՀՀ մշակույթի նախարարություն – 61.1 մլն դրամ,
• ՀՀ պաշտպանության նախարարություն – 174.8 մլն դրամ
• Լոռու մարզպետարան – 1195.8 մլն դրամ
• Դպրոցների միջոցներով - 99,6մլն դրամ
Այլ ֆինանսական միջոցներով- 7801.3 մլն դրամի:
Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման համար մարզպետարանին հատկացվել է 485մլն դրամ:
Նշված միջոցներով իրականացվել է.
1. Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 5 համայնքում ( 133.474 մլն դրամ՝ 13 շենք), այդ թվում՝ Վանաձոր համայնքում՝ 50,55 մլն դրամ՝ 5 շենք, Ստեփանավանում՝ 10,16 մլն դրամ՝ 1 շենք, Ալավերդի համայնքում՝ 43,3 մլն դրամ՝ 3 շենք, Տաշիրում՝ 24,384 մլն դրամ՝ 3 շենք, Ձորագետում՝ 5,08 մլն դրամ՝ 1 շենք:
2. Աշխատանքներ են տարվել թվով 3 մանկապարտեզներում (66,062 մլն դրամ), այդ թվում՝ նոր շենքի կառուցում Լեռնապատ համայնքում (43.71 մլն դրամ): Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզում կառուցվել է ջեռուցման համակարգ (11,176 մլն դրամ): Մեծավան համայնքի մանկապարտեզում կատարվել է սանհանգույցների վերանորոգում, արտաքին հարդարում և բարեկարգում (11,176 մլն դրամ):
3. Համայնքային կենտրոնների կառուցում և վերանորոգում է կատարվել 7 համայնքում (102,344 մլն դրամ), այդ թվում՝ նոր շենքի կառուցում Լեռնանցք համայնքում (42,4 մլն դրամ): Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել՝ Բովաձոր, Յաղդան, Արևածագ, Չկալով, Աքորի և Դեբեդ գյուղերի համայնքային կենտրոններում:
4. Փողոցների լուսավորության համակարգեր են տեղադրվել Գարգառ, Շնող և Մղարթ (19.312 մլն դրամ) համայնքներում:
5. Մշակութային օբյեկտներ են կառուցվել 5 համայնքում (55.928 մլն դրամ), այդ թվում՝ Ահնիձոր և Գոգարան համայնքների հանդիսությունների սրահների կառուցում (15,248 մլն դրամ), Օձուն համայնքի արվեստի դպրոցի վերանորոգում (22,9 մլն դրամ), Կարմիր Աղեկ համայնքի ակումբի վերանորոգում (4,572 մլն դրամ), Ծաթեր համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգում (3,208 մլն դրամ):
6. Վերանորգվել է Վանաձոր համայնքի «Հայաստան» մարզապալատի հատակը (5.3 մլն դրամ):
7. Սպիտակ համայնքում վերանորոգվել է հենապատը (5 մլն դրամ):
8. 13 համայնքի 97.5 մլն դրամ սուբվենցիա է տրամադրվել:
6-րդ հրատապ ծրագրի օբյեկտների նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացրել է 5 կազմակերպություն, շինարարական աշխատանքները՝ 17 կազմակերպություն, շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ 4 կազմակերպություն: Օբյեկտների նախապատրաստական և շինարարական աշխատանքների կատարման գործում ներգրավվել է շուրջ 360 աշխատող:
ՀՀ պետական բյուջեով 2015թ. Լոռու մարզպետարանին հատկացվել է 470,84 մլն դրամ, որով իրականացվել է՝ Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճի վերակառուցում (75,04 մլն), Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 31 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի շենքի կապիտալ հիմնանորոգում (60 մլն), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգում (25 մլն), Գեղագիտական ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգում (19,8 մլն), Վանաձոր քաղաքի Խնձորուտ-Բազում թաղամասի գերեզմանոց տանող ճանապարհի և գերեզմանոցի նախահրապարակի ասֆալտապատում (61 մլն), Կաթնաջուր-Շիրակամուտ 4 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում (150 մլն), Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցի ասֆալտապատում (80 մլն դրամ):
ՀՀ պետական բյուջեով 2015թ. ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացված 470,84 մլն դրամ, շինարարական աշխատանքների գնման գործընթացը իրականացնելու արդյունքում խնայվել է 54.8 մլն դրամ: 2015թ. տարեվերջին Վանաձոր համայնքին 10 մլն դրամ սուբվենցիա է հատկացվել Խնձորուտ-Բազում ճանապարհի նորոգումն ավարտելու համար:
Հաշվի առնելով, որ մարզի հանրակրթական դպրոցներում առաջ են եկել ֆինանսական միջոցների խնայողություններ, Լոռու մարզպետի հանձնարարությամբ առաջարկվել է նշված գումարները նպատակային օգտագործելու համար առաջնահերթության կարգով դպրոցներում իրականացնել հետևյալ շինարարական աշխատանքները՝ շենքերի տանիքների, սանհանգույցների վերանորոգում, պատուհանների փոխում՝ ջերմության կորուստը նվազեցնելու համար: Դպրոցների ֆինանսական միջոցների խնայողության հաշվին՝ ինչը կազմել է շուրջ 99,6 մլն դրամ, կատարվել են առաջնահերթ վերանորոգման աշխատանքներ Վանաձորի թիվ 3, 4, 16, 20, 25, 30, Ստեփանավանի թիվ 2, 3, Ալավերդու թիվ 2, 12, Տաշիրի թիվ 1, 2, Աքորու, Ջրաշենի, Դսեղի դպրոցներում:
2015թ. նոյեմբերի 12-14-ը ուժեղ քամիներից տուժած Լոռու մարզի համայնքների կրած վնասների հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ կառավարության 19.11.2015 թիվ 1361-Ն որոշումով Լոռու մարզպետարանին հատկացվել է 240 մլն. դրամ:
Անդրադարձ կատարվեց նաև ոլորտում արձանագրված բացթողումներին և թերություններին: Վ. Անտոնյանը նշեց, որ համայնքներում իրականացված վարչական ստուգումների ժամանակ հայտնաբերվել են թերություններ, որոնք բնորոշ են համայնքներից շատերի համար, մասնավորապես մարզի 102 գյուղական և 1 քաղաքային համայնքներ չունեն գլխավոր հատակագծեր, համայնքներում չի վարվում քաղաքաշինական կադաստր, համայնքները չունեն քաղաքաշինական կանոնադրություն, շինարարության թույլտվությունները սահմանված ժամկետներում չեն ներկայացվում իրավասու մարմիններին և այլն: Տրանսպորտ
Մարզում գործում են 67 ներմարզային և 28 ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներ: Այդ երթուղիների սպասարկումն իրականացնում է 15 ավտոտրանսպորտային ձեռնարկություն, որոնք շահագործում են 125 տրանսպորտային միջոցներ (ավտոբուսներ՝ 76, միկրոավտոբուսներ՝ 49): Մարզում գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրի-Այրում հատվածը՝ 13 կայարաններով: Ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացվում են Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում:
Ճանապարհաշինություն
Լոռու մարզում ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմում է 891.1 կմ, այդ թվում, ըստ նշանակության՝ միջպետական՝ 218.9 կմ, հանրապետական՝ 264.3 կմ, մարզային (տեղական)՝07.9 կմ: Մարզում կա՝ 175 կամուրջր և կամրջային անցում, 5 ավտոմոբիլային թունել:
2015թ. մարզում ճանապարհաշի¬նու¬թյան բնագավառում կատարվել է 5900.2 մլն դրամի աշխատանք, ինչը հանդիսանում է աննախադեպ ցուցանիշ նախորդ տարիների համեմատ: 2015թ.-ին մարզում ճանապարհաշինության ոլորտում իրա¬կանացվող աշխատանքների ուղղությամբ ներդրումները 2014թ.-ի համեմատությամբ աճել են 4.4 անգամ, ինչի արդյունքում բարելավվել է համայնքների միջև հաղորդակցության մակարդակը, նվազել է տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը, կրճատվել է հաղորդակցության ժամանակը: Վերակառուցած Ագարակ-Օձուն-Մ-6 39.6 կմ ճանապարհահատվածն ունի առավել կարևոր նշանակություն, քանի որ այն հանդիսանում է այլընտրանքային ճանապարհ Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար:
-Լոռու մարզում դեռևս առկա են չլուծված ճանապարհաշինական խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն,-ասաց բանախոսը:
Բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բնագավառ
Բնակչության կենսապահովման կարևոր բնագավառ է հանդիսանում բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության ոլորտը, որը համակարգում է մարզի բազմաբնակարան շենքերի կառավարումը և կոմունալ գործունեությունը, ապահովում կապը բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի միջև, ինչպես նաև մասնակցում է պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացին, ինչի առնչությամբ ներկայացվում են մարզպետի որոշման նախագծեր:
ՀՀ Լոռու մարզում առկա է 1566 բազմաբնակարան շենք՝ 37140 բնակարանով, որոնց կառավարումն իրականացվում է համատիրությունների և թաղամասային հիմնարկների միջոցով: Ներկա դրությամբ շարունակվում է թաղամասային հիմնարկների լուծարման և համատիրությունների ձևավորման գործընթացը:
Անկախ սպասարկման վարձավճարների հավաքագրման համեմատական ցուցանիշից, Լոռու մարզի քաղաքային համայնքների համատիրությունների աշխատանքից ստացվում են տարբեր բողոքներ, որոնք հիմնականում կազմակերպչական բնույթի են: Այդ կապակցությամբ քաղաքապետարանների համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինների հետ համատեղ աշխատանքներ են տարվել առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Աղբահանություն
Մարզում համակարգված աղբահանություն իրականացվում է հիմնականում քաղաքային համայնքներում: Գյուղական համայնքներում հատուկ աղբամաններ չեն նախատեսվում, աղբահանությունը կատարվում է լոկալ ձևով, հաճախ չեն ապահովվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նորմերը: Քաղաքային համայնքների որոշ թաղամասերում երբեմն աղբի տեղափոխումը կատարվում է անթույլատրելի ուշացումներով, ինչն առաջացնում է բնակչության դժգոհությունը: Այս հարցի կապակցությամբ վարչության կողմից կատարվում է ամենօրյա վերահսկողություն՝ նշված թաղամասերում աղբի տեղափոխումը ժամանակին կազմակերպելու համար:
Աղբահանության բնագավառի հիմնախնդիր է հանդիսանում նաև համայնքներում պահանջվող նորմերին համապատասխան աղբավայրերի, ինչպես նաև աղբավայրերից կեղտաջրերի ֆիլտրացման համակարգերի բացակայությունը (բացառությամբ Ալավերդի քաղաքի):
Մշակվում է «Կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ», որն իրականացվում է Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում, որպես Գերմանական զարգացման բանկի (KFW-ի) աջակցություն՝ ուղղված կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի (ԿԿԹՀԿ) ստեղծմանը:
Ջրամատակարարում
Լոռու մարզում հատկապես վատ է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի խողովակաշարերի և ինժեներական կառույցների վիճակը, որոնք կառուցվել են 30-40 տարի առաջ: Ամբողջ ցանցի հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելի՝ ջրի կորուստն անցնում է 55 տոկոսից, իսկ կոյուղու համակարգում հաճախակի են դարձել խցանումները, ինչի հետևանքով բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը պարբերաբար դառնում է վտանգավոր: Լոռու մարզի խմելու ջրի մատակարարման համակարգերում ինժեներական կառույցների մոտ 55 տոկոսը ենթակա է կապիտալ վերանորոգման, հատկապես անբավարար է մաքրման համակարգերի, համայնքային ներքին ցանցերի և սանիտարական գոտիների տեխնիկական վիճակը, որոնք էլ շեղումների հիմնական պատճառն են հանդիսանում:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման, վերակառուցման, գոտիավորման, խմելու ջրի արդյունավետ բաշխման և հաշվառման խնդիրների, ինչպես նաև կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման աշխատանքներ: Կատարվող աշխատանքների ընթացքում տարբեր թաղամասերում երբեմն դադարեցվում է ջրամատակարարումը, իհարկե, բնակչության շրջանում առաջանում են դժգոհություններ, սակայն «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ հետ համագործակցությամբ խնդիրներն արագ կարգավորվում են:
Գազամատակարարում
Լոռու ԳԳՄ սպասարկման տարածքում մինչև երկաշարժն առկա է եղել 42 220 բաժանորդ, որից Վանաձոր քաղաքում` 20708: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Լոռու ԳԳ մասնաճյուղի սպասարկման տարածքի գազամատակարարումը վերականգնված է և գազիֆիկացված բնակավայրերում առկա են թվով 64118 բաժանորդներ (29777 բազմաբնակարան շենքերի բնակարաններ և 34341 անհատական տներ), որից թվով 30402 Վանաձոր քաղաքում: 2015թ. ընթացքում բաժանորդների թվաքանակը մարզում աճել է 501-ով, որից 269՝ բնակարաններ և 232՝ առանձնատներ:
Հաշվետու ժամանահատվածում ոչ պետական միջոցներով մարզում իրականացվել են գազամատակարարման աշխատանքներ 462.3 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Էներգամատակարարում
Լոռու մարզում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացնում է «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղը, որի սպասարկման տարածքի բնակավայրերում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա է շուրջ 95 251 բաժանորդ:
2015թ.-ի ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ կողմից մարզում իրացվել է 362,5 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որից 118,4 մլն կՎտ/ժամը՝ բնակչությանը:
Հաշվետու ժամանահատվածում ոչ պետական միջոցներով մարզում իրականացվել են էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ «ՀԷՑ» ՓԲԸ կողմից կատարվել է շուրջ 263,7 մլն դրամի ներդրում:
Կապ
2015թ.-ի ընթացքում՝ թվայնացվել է Մեծավանի ԱՀԿ-ն 192 համար ունակությամբ և ինտերնետի հնարավորությամբ, Թումանյան քաղաքի ԱՀԿ-ն՝ 128 համար ունակությամբ և ինտերնետի հնարավորությամբ: Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում մոնտաժվել է թվային ԱՀԿ 1776 համար ունակությամբ և ինտերնետի հնարավորությամբ:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչությանը տարվա ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքների համար՝ հանձնարարելով հատկապես լուրջ ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին, անցկացվող շինարարական և տրասպորտային միջոցների մրցույթներին, ապօրինի կառուցապատումներին և համատիրությունների գործունեությանը:
(Վարչության ընդարձակ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59