Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթություն, մշակույթ և սպորտ-2023

Կրթություն, մշակույթ և սպորտ-2023 12.01.2024

Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2023թ.-ին մարզն արձանագրել է մի շարք հաջողություններ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Լոռու մարզը հաղթող երկու մասնակից է ունեցել(Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց)։ Ինստիգեյթ Մոբայլ կազմակերպությունից խրախուսական մրցանակ են ստացել Սարահարթի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Քաղաքաշինություն և ճանապարհաշինություն. 2023թ.

Քաղաքաշինություն և ճանապարհաշինություն. 2023թ. 11.01.2024

Լոռու մարզում 2023թ. իրականացված աշխատանքները կներկայացվեն՝ ըստ ոլորտների. Քաղաքաշինության ոլորտում 2023թ. կյանքի են կոչվել մի շարք կարևոր ծրագրեր: Իրականացվել են հետևյալ աշխատանքները. 2023 թվականին Լոռու մարզի համայնքներից ներկայացվել էր 50 սուբվենցիոն ծրագրի հայտ, որից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել էր 47-ը՝ 7.45 մլրդ նախահաշվային արժեքով, որից պետական մասնաբաժինը կազմել է շուրջ 4.2 մլրդ դրամ: Վերոնշյալ ծրագրերից 15-ն ավարտվել են, մնացածը գտնվում են ընթացքի մեջ կամ ավարտական փուլում են, և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կտեղափոխվեն 2024 թվական: 2023 թվականին ավարտին են հասցվել նաև 2021թ. և 2022 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերը, որոնք տարբեր պատճառներով տեղափոխվել էին ընթացիկ տարի:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները 09.01.2024

Լոռու մարզի ձմեռային առաջին զորակոչն այսօր մեկնարկեց հանդիսավոր միջոցառմամբ։ Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկներին Վանաձորի Շառլ Ազնավուրի մշակույթի պալատի բակից զինվորական ծառայության ճանապարհեցին Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Գոռ Ասրյանը նորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ, իսկ ծնողներին՝ համբերություն:

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, հանձնարարել սեղմ ժամկետներում լուծել արձանագրված թերությունները

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, հանձնարարել սեղմ ժամկետներում լուծել արձանագրված թերությունները 04.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի տարեվերջյան նիստը

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի տարեվերջյան նիստը 28.12.2023

Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրվել էր Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի խորհրդական, խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Հովսեփյանը։ Վերջինս ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով ընթացիկ տարում մարզում երիտասարդներին առնչվող և բազմաբնույթ այլ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնելու և հետևողական աշխատանքի համար։

Պարգևատրվեցին Վանաձորի տարվա լավագույն մարզիկները  և նրանց մարզիչները

Պարգևատրվեցին Վանաձորի տարվա լավագույն մարզիկները և նրանց մարզիչները 28.12.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների, պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությանը: Վերջիններիս հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ: Միջոցառմանը մասնակցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան Քահանա Ազարյանը, հյուրեր։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38