Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում է անցկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ

03.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 28-ին, Տաշիրի համայնքապետարանում մարզպետի օգնական, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետության կողմից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները։ Քննարկվել են մի շարք հարցեր ՀՀ քաղաքացիության ձեռքբերման, կեցության, զբաղվածության, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի հետ կապված։ Բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։
Հայկ Հակոբյանը և Արթուր Պողոսյանը հանդիպել են նաև Տաշիրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքում բնակվող մեր հայրենակիցների հետ։Քննարկվել են պետական աջակցությունների հետ կապված հարցեր, ներկայացվել են բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:57:57