Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գլորիա» կարի ֆաբրիկան Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ նախատեսում է արտադրություններ հիմնել նաև մարզի այլ համայնքներում

«Գլորիա» կարի ֆաբրիկան Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ նախատեսում է արտադրություններ հիմնել նաև մարզի այլ համայնքներում 10.02.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Մարզի ղեկավարի հետ համագործակցությամբ՝ գործարարն առաջարկում է կարի արտադրություններ հիմնել մարզի տարածաշրջաններում՝ ընդլայնելով գործունեությունը։

Մշակվում է Լոռու մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը 09.02.2023

Անցկացվեց Լոռու մարզի տուրիզմի զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության մշակման հանձնաժողովի 2023 թվականի առաջին նիստը, որի շրջանակներում առցանց քննարկում ծավալվեց «Զբոսաշրջային կլաստերների զարգացման հայեցակարգի» և Լոռու մարզի տուրզմի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Առցանց հանդիպումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզի համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի ներկայացուցիչները, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, հանձնաժողովի այլ անդամներ:

Լոռու մարզի տարածքում գտնվող միջպետական և հանրապետական, նշանակության ավտոճանապարհները բաց են

Լոռու մարզի տարածքում գտնվող միջպետական և հանրապետական, նշանակության ավտոճանապարհները բաց են 07.02.2023

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ աշխատանքները վերահսկում են մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Առողջապահության առաջնային օղակի պատասխանատուներն իրազեկվեցին ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին

Առողջապահության առաջնային օղակի պատասխանատուներն իրազեկվեցին ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին 06.02.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի հետ միասին նրանք «Վանաձոր բժշկական կենտրոնում» հրավիրել էին հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել առողջապահության համակարգում ներդրվող առաջիկա կարևորագույն բարեփոխումները, լսել կարծիքներ մարզային ԱԱՊ կառույցներից և հաշվի առնել նրանց առաջարկությունները:

Լոռու մարզում տեղումները շարունակվում են. ճանապարհների մաքրման աշխատանքները վերահսկվում են

Լոռու մարզում տեղումները շարունակվում են. ճանապարհների մաքրման աշխատանքները վերահսկվում են 06.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը վաղ առավոտից իրականացնում է ճանապարհների մաքրման աշխատանքների վերահսկողություն:

Լոռու մարզպետարանի թիմը հրաձգության հանրապետական մրցաշարից վերադարձել է մրցանականերով

Լոռու մարզպետարանի թիմը հրաձգության հանրապետական մրցաշարից վերադարձել է մրցանականերով 03.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անց է կացվել պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարը, որին մասնակցել է 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակից։ Լոռու մարզպետարանի թիմը թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Անհատական պայքարում ևս պատվավոր չորրորդ տեղն է գրավել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24