Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտի 23-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը

Մարտի 23-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը 24.03.2023

Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը մասնակցել են Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել էր Դսեղի՝ բանաստեղծի անվան տուն-թանգարանի բակում, որտեղ և ամփոփված է Մեծն Լոռեցու սիրտը:

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի թիվ 24 միջանակարգ դպրոցի մարզադահլիճը

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի թիվ 24 միջանակարգ դպրոցի մարզադահլիճը 24.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի հիմնանորոգված դահլիճի բացման արարողությանը, շնորհավորել դպրոցի կոլեկտիվին ու աշակերտներին կարևոր և սպասված իրադարձության կապակցությամբ: Մարզի ղեկավարին ուղեկցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզի դպրոցներում իրականացվել են տեսչական ստուգումներ

Մարզի դպրոցներում իրականացվել են տեսչական ստուգումներ 23.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին և Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, ովքեր աշխատանքային այցով Լոռու մարզում էին։ Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրել են, որ Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները, քննարկվել են ստուգումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորել է կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը և հայտնել սերտ համագործակցության իր պատրասատակամությունը։

Հիմնանորոգվում է Մ-6-Եղեգնուտ–Դեբետ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը. մարզի ղեկավարն աշխատանքային այցով Փամբակ խոշորացված համայնքում էր

Հիմնանորոգվում է Մ-6-Եղեգնուտ–Դեբետ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը. մարզի ղեկավարն աշխատանքային այցով Փամբակ խոշորացված համայնքում էր 22.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Փամբակ խոշորացված համայնքում էր: Նրան ուղեկցում էին Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ոլորտային պատասխանատուներ: Մարզի ղեկավարի այցի օպերատիվ առիթը Տ-5-41՝ Մ-6-Եղեգնուտ–Դեբետ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր:

Լոռու մարզի  թվով 7 հանրակրթական դպրոցներ նոր մարզադահլիճներ կունենան

Լոռու մարզի թվով 7 հանրակրթական դպրոցներ նոր մարզադահլիճներ կունենան 21.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայց է կատարել Վանաձորի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում կամ վերանորոգվում են մարզադահլիճներ: Մարզպետին ուղեկցել են Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ազդարարվել է  «Լոռիում հյուրընկալության ոլորտի կանանց հզորացում» ծրագրի ավարտը

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ազդարարվել է «Լոռիում հյուրընկալության ոլորտի կանանց հզորացում» ծրագրի ավարտը 20.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» կողմից իրականացված՝ «Լոռիում հյուրընկալության ոլորտի կանանց հզորացում» ծրագրի փակման արարողությանը՝ Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, միջազգային կառույցների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ։ Ներկաներին ողջունել է մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնին իրականացվող ծրագրերի համար.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55