Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.03.2023

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով: Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի հետևյալ անվճար մասնագիտացումները. • Vue.JS • Node.JS (+Express) • Android • QA Automation • Data Analytics Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։ Դիմում-հայտը լրացրե՛ք մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն այստեղ. https://bit.ly/AGBUWomenCodersApply:

Լոռու մարզում խնամատարություն է իրականացնում 22 ընտանիք

Լոռու մարզում խնամատարություն է իրականացնում 22 ընտանիք 13.03.2023

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հանդիպում Լոռու մարզում խնամատարություն իրականացնող ընտանիքների հետ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, բաժնի մասնագետները, խնամատար ծնողներ: Հանդիպման նպատակն էր քննարկել խնամատարության արդյունավետ կազմակերպման և զարգացման հետ կապված հարցեր, լսել խնամատար ծնողների առաջարկությունները, իրականացնել փորձի փոխանակում:

Հետմահու պարգևներ հանձնվեցին զոհված զինծառայողների հարազատներին

Հետմահու պարգևներ հանձնվեցին զոհված զինծառայողների հարազատներին 09.03.2023

Վանաձորի ԷԴ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված հանդիսավոր միջոցառմանը հետմահու պարգևներ հանձնվեցին 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ից 15-ը մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Հայոց բանակի սպանե՛ր, զինվորնե՛ր, ծնողնե՛ր, զինծառայողների հարազատները, հյուրե՛ր: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը: Պաշտոնական ելույթով հանդես եկավ գլխավոր շտաբի պետը:Նա իր խոսքում....

Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատենք բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը

Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատենք բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը 07.03.2023

Հարգելի՛ քաղաքացիներ 2008թ. ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։

Շնորհավո՛ր ծնունդդ, Սպարապե՛տ

Շնորհավո՛ր ծնունդդ, Սպարապե՛տ 06.03.2023

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում: Այս տարին ևս բացառություն չէր։ Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 64 տարեկան: Այդ կապակցությամբ Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն:

Հովնան Սրբազանին տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել

Հովնան Սրբազանին տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել 06.03.2023

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում: Սրբազանի ծննդյան 45-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ, պաշտոնյաներ, մտավորականներ, բազմաթիվ հավատացյալներ և հյուրեր: Միջոցառումն ուղեկցվում էր Վանաձորի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարումներով, Սրբազանին ուղղված՝ շնորհավորանքի և գնահատանքի ելույթներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24