Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում բացվեցին սննդի լաբորատորիաներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում բացվեցին սննդի լաբորատորիաներ 06.03.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա գտնվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Վանաձորի մասնաճյուղում նորովի կահավորած և արդիական սարքավորումներով վերազինված՝ սննդի երեք լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը: Կաթի, մսամթերքի, պահածոյացման տեխնոլոգիաների վերամշակման լաբորատորիաներն իրենց բնույթով ուսումնական են, որոնց նպատակն է ուսանողներին տեսական գիտելիքներին զուգահեռ սովորեցնել նաև գործնական հմտություներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.03.2023

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու նպատակով անցկացվող թեստավորման մասին: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև 2023 թվականի մարտի 14-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/rating-competitions/5604/view :

Արամ Խաչատրյան. «Դբա լավը տանող ճանապարհն ազնվությունն է, սերն առ Հայրենիք և հավատն՝ առ Աստված»

Արամ Խաչատրյան. «Դբա լավը տանող ճանապարհն ազնվությունն է, սերն առ Հայրենիք և հավատն՝ առ Աստված» 03.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հարցազույցը «Վարկանիշ» ամսագրին -Պարո՛ն Խաչատրյան, երկու տարուց ավելի է, ինչ ամենագեղատեսիլ մարզի ղեկավարն եք։ Ինչպե՞ս է սկսվել Ձեր գործունեությունը։ -Այո՛, ամենագեղատեսիլ մարզի, ճիշտ դիտարկում արեցիք... ու ոչ միայն ամենագեղեցիկ, այլև ամենաբարի ու հոգատար, ամենաջանացավ մարդկանցով բնակեցված. լոռեցին առանձնանում է իր անմիջականությամբ, հյուրընկալությամբ, թեև ինձ համար մեր երկրի ամեն մի անկյունն է դրախտավայր:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատվոգրեր է հանձնել միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատվոգրեր է հանձնել միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին 03.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել է 2022 թվականին միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհավորել է նրանց կարևոր մարզական առաջնություններում երկրի պատիվը բարձր պահելու կապակցությամբ. -Ձեր հաղթանակները ոչ միայն ձերն են, այլև մեր մարզինը, մեր երկրինն ու հայ ժողովրդինը: Ձեր ամեն մի հաջողությամբ մենք ևս մեկ անգամ լցվում ենք հավատով, որ մեր երկիրը քայլելու է առաջ՝ հաղթանակներով ու հաջողություններով։ Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր մարզիչներով, ովքեր մեծ ավանդ ունեն ձեր կրթության և դաստիարակության գործում։

ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն

ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն 02.03.2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։

Ներկայացվել է Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ներկայացվել է Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը 01.03.2023

Փետրվարի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա են եղել Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հանրային քննարկմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24