Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը շնորհավորեց ականավոր լեզվաբան Գուրգեն Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյա տարեդարձի առթիվ

Մարզի ղեկավարը շնորհավորեց ականավոր լեզվաբան Գուրգեն Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյա տարեդարձի առթիվ 03.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, Մովսես Խորենացի և Գրիգոր Նարեկացի մեդալակիր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ արդեն՝ Վանաձորի պետական համալսարան) երկարամյա ռեկտոր, սիրելի դասախոս Գուրգեն Խաչատրյանին: Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց անվանի մտավորականին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծագույն ավանդը հայագիտության զարգացման, սերունդների կրթման և Վանաձորի պետական համալսարանի գործունեության զարգացման ու հանրահռչակման գործում:

Արամ Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ներկայացուցիչներին

Արամ Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ներկայացուցիչներին 03.02.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մամլո ասուլիսով

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մամլո ասուլիսով 01.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փետրվարի 1-ին հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկա էին հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Մինչ հարց ու պատասխանին անցնելը, լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված, 2022թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքներն ամփոփ կերպով ներկայացնող տեսաֆիլմ, որտեղ անդրադարձ էր կատարվում մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման և այլ ուղղություններով տարված աշխատանքներին։

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 31.01.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզի ղեկավարն անդրադարձավ ՀՀ վարչապետի որոշմամբ մարզպետարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների հետ կապված ընթացքիկ հարցերին, աշխատանքային կարգապահական խնդիրներին:

Նվերներ ստացան մարզի սոցիալապես անապահով ընտանիքների  շուրջ 200 երեխաներ

Նվերներ ստացան մարզի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 200 երեխաներ 30.01.2023

ՌԴ Պյատիգորսկ քաղաքի հայ համայնքի «Միասին ուժ ենք» հայկական նախաձեռնության ղեկավար Քրիստինա Մարգարյանի և նրա բարերար համախոհների շնորհիվ այսօր նվերներ ստացան Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանքիների շուրջ 200 երեխաներ: Նրանց համար նաև միջոցառում էր կազմակերպվել՝ մուլտհերոսների մասնակցությամբ: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, պատասխանատու պաշտոնյաներ: Բարերարն իր ծրագիրն իրագործելու համար դիմել էր Լոռու մարզպետարան: Համապատասխան մասնագետները տրամադրել էին կարիքավոր ընտանիքների երեխաների տվյալները և նրանց հրավիրել ուրախ միջոցառման: Տոնական ցերեկույթի ընթացքում, ուրախ մուլտհերոսների օգնությամբ երեխաներն ստացան իրենց նվերները՝ նոր և տաք հագուստ բարերարի կողմից:

Հայոց բանակի 31-ամյա տարեդարձն է

Հայոց բանակի 31-ամյա տարեդարձն է 30.01.2023

Այս տոնական օրը հպարտության զգացողության հետ շաղախված է նաև ուրախ ու տխուր հույզերով: Այսօր փառաբանում ենք մեր պանծալի բանակի շարքերը համալրող քաջերին, զինվորներին, սպաներին ու գեներալներին և մյուս կողմից խնկարկում մարտի դաշտում քաջաբար նահատակված մեր հերոսներին ՝ հավերժ փա՛ռք ձեզ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների, Գուգարաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները Հայոց բանակի օրվա առթիվ այցելել և ծաղիկներ են խոնարհել ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այցելություն է կատարվել նաև Վանաձորի Պանթեոն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24