Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական կայքէջում լույս է տեսել Լոռու մարզի մասին պատմող ընդգրկուն հոդված

Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական կայքէջում լույս է տեսել Լոռու մարզի մասին պատմող ընդգրկուն հոդված 01.03.2023

Ֆրանկոֆոն երկրների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ընդարձակ հոդված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը» խորագրով: Հոդվածում ներկայացված է Լոռու մարզի մասին պատմող ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն՝ աշխարհագրական դիրքի, սահմանամերձ համայնքների, զբոսաշրջային հնարավորությունների, տեսարժան վայրերի, խոհանոցի, պատմամշակութային արժեքների, արտադրական հզորությունների, համայնքների հնարավորությունների մասին: Հոդվածն անդրադառնում է նաև մարզպետարանի և մարզի ղեկավարի գործունեությանը, Ֆրանսիական ռեգիոնների հետ Լոռու մարզի համագործակցությանը և այլն:

Ստեփանավան և Տաշիր խոշորացված համայնքների ղեկավարները հանդես են եկել 2022թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններով

Ստեփանավան և Տաշիր խոշորացված համայնքների ղեկավարները հանդես են եկել 2022թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններով 28.02.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վաչության պետ Մհեր Խեչումյանը ներկա են եղել Ստեփանավան և Տաշիր խոշորացված համայնքների ավագանու ընդլայնված նիստերին, որոնց ընթացքում Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը և Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հանդես են եկել 2022թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններով:

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը 28.02.2023

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետ Արամ Խաչատրյանը: Ներկա էին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, մարզի համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային  օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ 27.02.2023

Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ: Հասարակական կազմակերպություններին, կամավորական աշխատանք կատարող մարդկանց միավորում է հանրությանը սատարելու, աջակից լինելու նպատակը, շրջապատն ավելի լավ դարձնելու, բարին տարածելու գաղափարախոսությունը, և դրանով իսկ ամեն ինչ ասված է: Մեր համայնքներում իրականացված բազմաբնույթ ծրագրերը մեծ աջակցություն են պետության համար, և մենք երախտապարտ ենք, որ պետական ինստիտուտներին զուգահեռ գործունեություն են ծավալում այնպիսի կառույցներ, որոնք փոխլրացնում են, օգնում, որ հանրությանը մատուցված ծառայությունները լինեն լիարժեք, բավարար, որ երկիրը լինի ավելի զարգացած, իսկ կյանքը ՝բարեկեցիկ:

Հաշվետվությամբ հանդես եկավ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը

Հաշվետվությամբ հանդես եկավ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը 27.02.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վաչության պետ Մհեր Խեչումյանն այսօր ներկա են եղել Փամբակ խոշորացված համայնքի ավագանու ընդլայնված նիստին, որի ընթացքում համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը ներկայացրել է համայնքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, անդրադարձել իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին:

Մարզի համայնքների ղեկավարները շարունակում են հանդես գալ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով. Թումանյան

Մարզի համայնքների ղեկավարները շարունակում են հանդես գալ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով. Թումանյան 27.02.2023

Այսօր Թումանյան համայնքի 2022 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պաշտոնյաներին, ավագանու անդամներին, համայնքային ենթակայության հիմնարկների և քաղհասարակության ներկայացուցիչներին, համայնքի ակտիվ բնակիչներին ներկայացրել է համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը՝ անդրադառնալով հաշվետու տարում կյանքի կոչված և 2023թ. նախատեսված ծրագրերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24