Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրդեհ՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում. տարհանված բնակիչների համար հյուրանոցներում ստեղծվել են կեցության պայմաններ

Հրդեհ՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում. տարհանված բնակիչների համար հյուրանոցներում ստեղծվել են կեցության պայմաններ 10.02.2025

Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Օպերատիվ կերպով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 8 մարտական հաշվարկ: Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանվել են բնակիչները, նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է 10.02.2025

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով փետրվարի 8-ին բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:

Լոռու մարզպետը և Ստեփանավանի համայնքապետը ծանոթացել հրդեհից տուժածների կեցության պայմաններին

Լոռու մարզպետը և Ստեփանավանի համայնքապետը ծանոթացել հրդեհից տուժածների կեցության պայմաններին 10.02.2025

Փետրվարի 9-ի օրվա ավարտին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն այցելել են հրդեհի հետևանքով հյուրանոցներում ապաստանած ընտանիքներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին: Պաշտոնյաները շրջել են առանձնասենյակներում, զրուցել քաղաքացիների հետ, վստահեցրել, որ հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են և արվում է առավելագույնը նրանց խնդիրների լուծման և աստիաճանաբար բնականոն կյանքին վերադառնալու համար:

Հրդեհից տուժածներին բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղորայք և անհրաժեշտ կենցաղային իրեր

Հրդեհից տուժածներին բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղորայք և անհրաժեշտ կենցաղային իրեր 10.02.2025

Մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներն այսօր՝ փետրվարի 9-ին, այցելել են Աշոտաբերդ թաղամասի հրդեհից տուժած՝ հյուրանոցներում և հարազատների բնակարաններում ապաստանած ընտանիքներին, զրուցել նրանց հետ, ևս մեկ անգամ հետաքրքրվել քաղաքացիների առողջությամբ , կարիքներով: Պաշտոնյաները վստահեցրել են, որ հրդեհից տուժած քաղաքացիների խնդիրները ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի, Ստեփանավանի համայնքապետի և բոլոր պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են և ամեն ինչ արվում է նրանց առկա խնդիրներին արագ լուծումներ տալու համար:

Ջրաշեն բնակավայրում հանդիպում է անցկացվել բնակիչների հետ

Ջրաշեն բնակավայրում հանդիպում է անցկացվել բնակիչների հետ 10.02.2025

Փետրվարի 7-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ջրաշեն բնակավայր, հանդիպել բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը բնակիչներին տեղեկացրել են, որ նախորդ տարիներին բնակավայրում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալարկման, լուսավորության արդիականացման, գազաֆիկացման աշխատանքներ։

Անակնկալ այց՝ Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններ

Անակնկալ այց՝ Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններ 07.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը փետրվարի 6-ին անակնկալ այցով այս անգամ եղել է Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններում: Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցումն իրականացվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի («COAF») կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2021-2023թ.թ.: Շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2024թ. հունիսին: Բուժհաստատությունը հագեցած է բժշկական անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 15:59:18