Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետի պատվոգրով է պարգևատրվել ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարեն Ղարաքեշիշյանը 04.02.2025
Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում փետրվարի 3-ին կայացել է Կարլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարեն Կարլենի Ղարաքեշիշյանի 65-ամյա տարեդարձին նվիրված հոբելյանական երեկո: Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, մտավորականներ, հյուրեր:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Լոռու մարզն առաջին ոսկե մեդալակիրն ունի 04.02.2025
Վանաձորցի դահուկորդ Էրիկ Ավետիսյանը և դահուկորդուհի Վասելինա Խաչատուրյանը՝ քաղաք Սոչիից, դահուկավազքի փոխանցումավազք ձևում՝ 2x3 կմ տարածությունում, գրավել են առաջին պատվավոր հորիզոնականը։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզի ղեկավարին զեկուցվել է քաղաքացիների հետ բակային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը` Ջերմուկում 03.02.2025
Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ է մասնակցում: Փետրվարի 1֊ին տեղի ունեցավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ներկայացուցիչների, մարզիկների մասնակցությամբ։
«Գարգառ բնակավայրում խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի շրջանակներում կառուցվել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի Վ․ Բալայանի անվան միջնակարգ դպրոցի արևելյան մասնաշենքի երկրորդ հարկը` 4 դասասենյակներով, նախագծվել է բնակավայրի ամբողջ ջրամատակարարաման համակարգը և կառուցվել է 990 մ երկարությամբ խմելու ջրի նոր խողովակաշար։ Դպրոցի նոր տանիքին տեղադրվել է 5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան կարտադրի շուրջ 6500 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Ծրագիրն իրականացվել է «Ուրբան կայուն զարգացման» և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Իզմիրլյան» և Կոկա–կոլա հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ։

Հաստատվել է ՀՀ համայնքների միության նոր կանոնադրությունը 31.01.2025
Հունվարի 30-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։ Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։



